Նյութը՝ «Համաչափ զարգացման երիտասարդական կենտրոն» ՀԿ-ից
Տեղադրվել է 07-12-2019
Վանաձորի ուսանողների համար սեմինարի մասնակցության հրավեր
«Որակյալ կրթություն մարզերում» ծրագրի շրջանակներում «Համաչափ զարգացման երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությունը Վանաձոր քաղաքում իրականացնում է մեկօրյա սեմինար ուսանողների համար:

Սեմինարի նպատակն է ուսանողներին ծանոթացնել բուհական համակարգի կառուցվածքին, ուսանողակենտրոն ուսուցման համակարգին, ինչպես նաև քննարկվելու են ուսանողներիի մոտիվացիան, ուսանող-դասախոս հարաբերությունները և մասնագիտական կրթական ծրագրերի վերջնաարդյունքները::

Դասընթացը նպատակ ունի բարձրացնել ուսանողների իրավագիտակցության մակարդակը և ստեղծել իրազեկ ուսանողական հարթակ, որը կնպաստի պահանջատեր ուսանող և որակյալ մասնագետ դառնալուն:

Կարող են դիմել բոլոր ուսանողները՝ անկախ ուսումնական հաստատությունից: Տեղերը սահմանափակ են։ Գրանցվելու վերջնաժամկետը դեկտեմբերի 10-ն է՝ ժամը 18:00-ն։

Սեմինարը կայանալու է դեկտեմբերի 12-ին։ Օրակարգը և իրականացման վայրը ընտրված մասնակիցներին կուղարկվեն գրանցման ժամանակ լրացված էլեկտրոնային հասցեին:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ:

Հավելյալ հարցերի դեպքում կարող եք գրել կազմակերպության ֆեյսբուքյան էջին` https://www.facebook.com/BDYC.ngo

Գրանցվելու համար` https://docs.google.com