Նյութը՝ Նազելի Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 2019-12-09 09:45
Դասական «Եվգենի Օնեգին»-ը ռուսական դրամատիկ թատրոնի բեմում՝ ժամանակակից լուծումներով
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, վերջին տասնհինգ օրվա ընթացքում, արդեն երրորդ ներկայացման առաջնախաղն էր: Այս անգամ, դեկտեմբերի 6-ին, թատերասերների դատին հանձնվեց ռուս գրող Ալ. Պուշկինի «Եվգենի Օնեգին» համանուն վեպի՝ «Օնեգին» երաժշտական, պարային և ռեժիսորական հետաքրքիր լուծումներով ներկայացումը:

Ներկայացման բեմադրիչը Նորա Գրիգորյանն է, ով և որոշել էր առաջին անգամ անդրադառնալ որևէ դասական ստեղծագործության, իսկ պատճառը հոր՝ Ալեքսանդր Գրիգորյանի անկատար երազանքն էր:

Բեմադրությունը, իհարկե, լիարժեք էր դերասանական հիանալի խաղով, բեմի մինիմալիստական ոճով և պարային հիանալի լուծումներով: Այս անգամ էլ ռեժիսորին օգնության էր եկել խորեոգրաֆ Արիկ Ասատուրյանը: 

Բեմադրությունը կյանքի կոչելու համար թատերախումբն աշխատել է շուրջ երկու ամիս և արժանացավ հանդիսատեսի հիացական ծափահարություններին:

Ի դեպ, ներկայացմանը զբաղված են  երիտադասարդ դերասաններ Լիլիա Մուկուչյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Մանվել Սարգսյանը, Աննա Մանուչարյանը, Վահագն Սամվելյանը, ինչպես նաև Անուշ Սարգսյանը, Լև Նալբանդյանը, Յուլիա Ժդանովան, Անտոն Աղաջանյանը, Ալեքսանդր Հայրապետյանը, Գրիգոր Խոջոյանն և Հայարփի Զուռնչյանը: Բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը՝ Լուսինե Կարապետյանը, երաժշտական ձևավորումը՝ Նորա Գրիգորյանի, խորեոգրաֆիան` Արիկ Ասատուրյանի:

Պատկերասրահ՝ «Օնեգին» ներկայացումը