Նյութը՝ Նունե Հարությունյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 09-12-2019
Խորհրդանշական բանալին Հանձնվեց «2020 թ․ երիտասարդության մայրաքաղաք» Կապանին
Դեկտեմբերի 8-ին, Կապանը՝ որպես 2020 թվականի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք, ստանձնեց պատվավոր կոչումը։ Կապանի ներկայացուցիչները հյուրընկալվել էին Վանաձորում՝ խորհրդանշական բանալին Կապան տանելու կապակցությամբ։

Վանաձորում էին Կապանի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Հայրապետյանը, համայնքապետարանի աշխատակիցները, ՀԿ-ը ներկայացուցիչները և այլոք։ Կապանցիները ջերմ ընդունելիության արժանացան Վանաձորում։ Հանդիսավոր արարողության ներկա էին նաև ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, «ՀՀ 2020թ․ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի կազմկոմիտեի անդամներ ու փորձագետներ։

Մինչ բանալու հանդիսավոր հանձնելը ելույթի խոսքով հանդես եկան ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը, Վանաձորի համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը, Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Հայրապետյանը։

Գոհար Մամիկոնյանը ողջունեց նախարարի և ամբողջ նախարարության անունից՝ ներկա գտնվողներին, շնորհավորեց Կապանին նման պատվավոր կոչման արժանանալու կապակցությամբ։  Նա իր ելույթում նշեց երիտասարդության առկա խնդիրները՝ երիտասարդության մասնակցային դերակատարումը ցանկացած երիտասարդական նախաձեռնություններում, հասարակական ոլորտներում և մի շարք ճանապարհներ առաջարկեց այս խնդիրների լուծման համար։ Տիկին Մամիկոնյանը նաև անդրադարձավ  որպես «2019 թ․ երիտասարդության մայրաքաղաք» Վանաձորին բաժին հասած խնդիրներին։ 

Իր ելույթի խոսքով հանդես եկավ Արման Բերնեցյանը շնորհավորելով հյուրերին Կապան քաղաքի նման պատվավոր կոչման արժանանալու կապակցությամբ։ «Վանաձորի համար «Երիտասարդության մայրաքաղաք 2019թ․»-ի կարգավիճակը բավավականին բարիքով է եղել, որովհետև 2019 թվականը Վանձորի համար իսկապես բուռն ձեռքբերումների տարի էր, ես կարծում եմ, որ Կապանը նույնպես կունենա այս հաջողությունները»,- նշեց պարոն Բերնեցյանը: 

Ինչպես նաև շնորհակալական խոսքով հանդես եկավ Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Հայրապետյանը։ Այնուհետև հավելեց․ «Ես ցանկանում եմ Վանաձոր քաղաքին 2019 թվականի ձեռքբերումները կրկնապատկվեն, և առաջացած բոլոր խնդիրները լուծում գտնեն 2020 թվականին»։ 

Այնուհետև տեղի ունեցավ խորհրդանշական միջոցառումը. Կապանի քաղաքային իշխանություններին հանձնվեց երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին:

Իսկ միջոցառման բարձր տրամադրությունը ապահովեց «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազ խումբը։

Պատկերասրահ՝ Հաջորդ երիտասարդական մայրաքաղաքը Կապանն է