Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 09-12-2019
Տեղի ունեցավ «Տարվա լավագույն կամավոր» մրցանակաբաշխությունը
Արդեն 3-րդ տարին անընդմեջ, դեկտեմբերի 5-ին՝ Կամավորների միջազգային օրը, «Հայ Կամավորների Բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպությունն իրականացրեց «Տարվա լավագույն կամավոր» մրցանակաբաշխությունը:
Այս տարի Կամավորների միջազգային օրվան նվիրված միջոցառումն իրականացվեց Վորլդ Վիժն Հայաստանի և Եվրոպական միության աջակցությամբ:

Միջոցառման ընթացքում «VolEx: My way to success» նախգծի շրջանակում հրավիրյալ խոսնակները մոտիվացիոն ելույթների միջոցով կիսվեցին կամավորության իրենց հաջողության պատմություններով՝ ընդգծելով կամավորական աշխատանքի կարևորությունը իրենց թե՛ որպես անհատ, թե՛ որպես մասնագետ կայացման մեջ:

Խոսնակներն էին Արթուր Ղուկասյանը («Հայ Ֆեստ» «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոն), Մադլեն Մինասյանը (PicsArt ընկերություն, կորպորատիվ գործերի ղեկավար), Փիրուզա Մանուկյանը (Եվրասիա համագործակցության հիմնադրամ, ծրագրերի ղեկավար): 

Միջոցառման վերջին հատվածում տեղի ունեցավ «Տարվա լավագույն կամավոր» մրցանակաբաշխությունը, որի նպատակն է խրախուսել տարբեր ոլորտներում կամավորական աշխատանք կատարող և հաջողություններ գրանցած երիտասարդներին՝ մատնանշելով կամավորական աշխատանքի կարևորությունն ու անհրաժեշտությունը թե՛ անհատի, թե՛երկրի զարգացման գործում:

Այս տարի մրցանակներ հանձնվեցին 7 անվանակարգերում.
Միլենա Խեչոյանը դարձավ 2019 թվականի «Տարվա լավագույն կամավոր»

Մյուս անվանակարգի հաղթողներն են՝
Մամիկոն Կիրակոսյան՝ «Մարդու իրավունքների ոլորտում տարվա լավագույն կամավոր»
Գրիգոր Արտազյան ՝ «Տարվա ամենաակտիվ կամավոր»
Սուրեն Խառատյան՝ «Սպորտի ոլորտում տարվա լավագույն կամավոր»
Եվա Դեմիրճյան ՝ «Տարվա լավագույն համայնքային կամավոր»
Կարեն Ղազարյան՝ «Սոցիալ-կրթական ոլորտում տարվա լավագույն կամավոր»
Խորեն Ամիրխանյան՝ «Սոցիալ-մշակութային ոլորտում տարվա լավագույն կամավոր»

Շնորհակալագրեր ստացան նաև այն երիտասարդները, ովքեր ամբողջ տարվա ընթացքում ակտիվ կամավորական գործունեություն են ծավալել:

Շնորհակալագրեր հանձնվեցին նաև միջոցառման բոլոր գործընկերներին, ինչպես նաև 2019 թվականի Հայ կամավորների բանկ ԵՀԿ-ի գործընկերներին:

Պատկերասրահ՝ «Տարվա լավագույն կամավոր 2019» մրցանակաբաշխությունը