Նյութը՝ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից
Լուսանկարները՝ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից
Տեղադրվել է 10-12-2019
Կադետների Եվրոպայի առաջնությունից հայ սամբիստները կվերադառնան երկու մեդալով
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավարտվեց Սամբոյի 2019թ. Եվրոպայի կադետների առաջնությունը, որին մասնակցեց 19 երկրի 173 մարզիկ-մարզուհի:

Մրցումների առաջին օրը՝ դեկտեմբերի 7-ին, 42 կգ քաշային կարգում հանդես եկող Արման Ալավերդյանն արժանացավ բրոնզե մեդալի: Դեկտեմբերի 8-ին մրցագորգ մտած մարզիկներից հաջող ելույթներ ունեցավ  55 կգ քաշային Աշիկ Անդրեյանը , ով պարտվեց միայն եզրափակիչ գոտեմարտում  և նվաճելով արծաթե մեդալ կանգնեց պատվո երկրորդ հարթակին:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան առաջնությանը գործուղել էր 9  մարզիկների: