Նյութը՝ «Հարմոնիա» հոգեբանության հանրային զարգացման կենտրոնից
Լուսանկարները՝
Տեղադրվել է Notice: Undefined offset: 2 in /home/erit/public_html/news/views/news.php on line 38 Notice: Undefined offset: 1 in /home/erit/public_html/news/views/news.php on line 38 --
Հռետորական հմտությունների զարգացման դասընթաց Շիրակի մարզի երիտասարդների համար
«Հարմոնիա» հոգեբանության հանրային զարգացման կենտրոնը Շիրակի մարզի երիտասարդներին սիրով հրավիրում է «Հռետորական հմտությունների զարգացման դասընթացի»:

Դասընթացի արդյուքնում․
• կտիրապետեք գրագետ և ազդեցիկ խոսքի բազային հմտություններին (Հռետորական հնարքներ, խոսքի արտահայտման տեխնիկաներ, տեքստի մտապահման հնարքներ և այլն),
• կյուրացնեք հուզմունքը հաղթահարելու մեթոդիկաները,
• կդառնաք ավելի ինքնավստահ ու կկարողանաք ավելի ազատ արտահայտել ձեր մտքերը։

Դասընթացը անցկացվելու է ինտերակտիվ, թրեյնինգային ձևաչափով. տեսական գիտելիքները ամրապնդվելու են պրակտիկ վարժությունների և խաղերի միջոցով: Դասընթացի վերջում բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան անհատական ելույթի՝ օգտագործելով ստացած բոլոր գիտելիքներն ու հմտությունները:

Դասընթացը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին՝ Գյումրիում: 

Մասնակցությունը բոլորովին ԱՆՎՃԱՐ Է: Մասնակցել կարող են բոլոր երիտասարդները, հատկապես նրանք, ովքեր ներկա պահին աշխատանք են փնտրում:

Մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել այս հղումով՝ https://bit.ly/2DRh6KE

Դասընթացի անցկացման վայրի և այլ մանրամասների մասին կտեղեկացնենք գրանցված մասնակիցներին՝ հեռախոսազանգի միջոցով։

Գիշերակացը և սնունդը ապահովում են ծրագրի կազմակերպիչները։

Մանրամասն տեղեկությունների համար վստահորեն զանգեահարեք մեզ` 096 38 88 77, 095 31 88 77 հեռախոսահամարներով։

Ծրագիրը իրականացվում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Գործընկերներ՝
Հաջողակ կին երիտասարդական ՀԿ․
Շիրակի պետական համալսարանի հոգեբանության, սոցիոլագիայի և սոցիալական աշխատանքի ամբիոն։