Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 10-12-2019
Mezzo-ն նշեց իր 10 ամյակը
Mezzo Classic House-Club-ը 10 տարեկան է։

Երբ դեռ 2009 թվականին երաժշտասեր հասարակության առջև իր հյուրընկալ դռները բացեց Mezzo Classic House-Club-ը, ոչ մեկի մոտ կասկած անգամ չառաջացավ, որ այն դառնալու է Երևանի լավագույն ու ամենից շատ սիրված վայրերից մեկը: Բայց այն, որ Mezzo ակումբը ժամանցի անցկացման վայրից բացի կլինի նաև ճաշակ թելադրող և յուրահատուկ կամուրջ - հարթակ համաշխարհային մասշտաբի լեգենդար երաժիշտներին ունկնդրելու համար, թերևս, դասվեց հաճելի անակնկալների շարքին՝ դառնալով Mezzo Classic House-Club-ի ձեռագիրը:



Այս ամենն այսօր իրականություն է շնորհիվ Mezzo ակումբի հիմնադիր Կամո Մովսիսյանի գաղափարային նպատակաուղղվածության, պրոֆեսիոնալ թիմի աշխատանքի, մարդկանց, ովքեր Mezzo ակումբում անցկացված յուրաքանչյուր երեկոն կարողանում են վերածել իրական տոնի։



Այս ակումբի անբաժանելի մասն  են կազմում կենդանի և բարձրորակ երաժշտությունը, համեղ ուտեստները, գերազանց սպասարկումն ու մտերմիկ մթնոլորտը:



«Մեցցո»-ն հաջողել է ու հասել է իր նպատակին: Ես վստահ եմ, որ հետագայում էլ մենք չենք դավաճանի մեր մտքերին, ոճին, սկզբունքներին, այսինքն՝  երեւանցիներին ու Երեւանի հյուրերին մատուցել բարձրորակ երաժշտություն»,- մեզ հետ զրույցում նշեց ակումբի հիմնադիրը։



Mezzo ակումբն իր 10-րդ տարեդարձն էլ անցկացրեց հավատարիմ մնալով իր ոճին՝ հավատարիմ այցելուների ու ընկերների շրջանակում և տաղանդավոր ջազ բենդերի ու կատարողների կենդանի երաժշտության ներքո: