Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2019-12-16 10:39
1314 տարվա պատմություն ունեցող հյուրանոցը
Ով կմտածեր, որ 705թ․-ին մի ճապոնացու նախաձեռնությամբ բացված հյուրանոցը մինչև այսօր գոյություն կունենա: Ավելին, կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում (2011թ․):

Այդ մարդը ճապոնացի Ֆուձիվարա Մախիտոն էր, որի մահից հետո հյուրանոցային գործը շարունակել է նրա որդին։ Այս հյուրանոցը ժառանգաբար է փոխանցվել և մինչև հիմա, փաստորեն, ղեկավարում են նույն տոհմի ներկայացուցիչները։ 

Հյուրանոցը գտնվում է Հոնսյու կղզում։ Հաճախորդների թիվը երբեք չի պակասում։ Տարածքը հարուստ է նաև բուժիչ վայրերով, ինչն առավել գրավում է մարդկանց։ Այստեղ այցելում են ոչ միայն ճապոնացիներ, այլ օտարազգիներ ևս։ 

Հին ժամանակներում այս հյուրանոցը դարձել է կացարան զինվորների համար, որոնք պատերազմի ժամանակ վիրավորվել են և բուժվել հյուրանոցում։  

Շինությունը բազմիցս փոփոխվել և վերանորոգման է ենթարկվել։ Վերջին անգամ կապիտալ վերանորոգում կատարվել է 1998թ․-ին։ Այստեղ սակայն բացակայում է ինտերնետն ու հեռուստատեսությունը։ 

Ներկա պահին այն ունի մոտ 40 համար։ Դրանցից մի քանիսն անգամ բաց երկնքի տակ են։ Մեկ օրվա համար երկտեղանի սենյակն արժե մոտ 300 դոլար։ 

Աղբյուրը՝ https://bit.ly/2k5avpQ