Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2019-12-16 10:41
Հետաքրքիր փաստեր Կուբիկ-ռուբիկի մասին
Բոլորին հայտնի Կուբիկ-ռուբիկը ստեղծվել է 1974թ․-ին՝ հունգարացի քանդակագործ և ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Էռնյո Ռուբիկի կողմից։ Վերջինիս համար այս խաղը հաջողության խաղաթուղթ է եղել։ Ստորև ներկայացնենք մի քանի հետաքրքիր փաստ այս խաղի մասին։

-Այն թերևս աշխարհում ամենաշատ վաճառված խաղալիքն է։ Ավելին, 1980 և 1981թթ․ ճանաչվել է տարվա խաղալիք։ 

-Մեզանում այն անվանում են Ռուբիկ-կուբիկ, սակայն, իրականում այն կոչվում է Կուբիկ-ռուբիկ։ 

-Ըստ մաթեմատիկ Թոմաս Ռոկիտսկու՝ Կուբիկ-ռուբիկը հավաքելու համար անհրաժեծտ է ընդամենը 22 քայլ։ 

-1982թ․ Բուդապեշտում կայացել է Կուբիկ-ռուբիկի առաջին մրցաշարը, որտեղ հաղթող է ճանաչվել Լոս Անջելեսի 16-ամյա դպրոցականը։ 

-Ամենամեծ Կուբիկ-ռուբիկը գտնվում է ԱՄՆ-ի Թենեսի նահանգում։ Յուրաքանչյուր կողմը մոտ 3 մետր է։ Կշռում է 500կգ։

-Ամենաթանկարժեքը համարվում է 1995թ․-ին՝ «Diamond Cutters International»-ի կողմից ստեղծվածը, որը պատված է ոսկով, զմրուխտով և այլ թակարժեք քարերով։ 

Աղբյուրը՝ https://bit.ly/2lJkQYQ