Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2019-12-16 10:46
Վտանգավոր ոչ ալկոհոլային խմիչքները՝ ըստ գիտնականների
Գիտնականների միջազգային խումբն ապացուցել է, որ կոկա-կոլայի, լիմոնադի և նման ոչ ալկոհոլային խմիչքների կանոնավոր սպառումը մեծացնում է վաղաժամ մահվան և վտանգավոր հիվանդությունների զարգացման ռիսկը։ Այս մասին գրում է Iz.ru-ն՝ վկայակոչելով Die Welt պարբերականին։

Նշվում է, որ նույնիսկ քաղցր գազավորման փոխարինումը շաքարազերծված տարբերակով չի բարելավում իրավիճակը:

Մասնագետներն ուսումնասիրել են 10 երկրի 450 հազար մարդու տվյալ, որոնց միջին տարիքը 50-ն է: Գիտնականները նրանց առողջությանը հետևել են 16 տարի՝ անցկացնելով հարցումներ՝ նրանց նախընտրելի ուտեստների, ֆիզիկական ակտիվության, ծխախոտի և ալկոհոլի օգտագործման վերաբերյալ: Ինչպես նաև տվյալներ են հավաքագրել գազավորված ըմպելիքների օգտագործման մասին:

Փորձի մասնակիցները բաժանվել են 2 խմբի։  Նրանք, որոնք քաղցր ըմպելիք են խմում ամսական 1 բաժակից պակաս (250 մլ) և նրանք, որոնք 1 օրում խմում են առնվազն 2 բաժակ։

«Ուսումնասիրության ընթացքում ոչ ալկոհոլային խմիչքներ օգտագործողների 11,5%-ը մահացել է, իսկ վերահսկիչ խմբից մահացել է 9,3%-ը»,- նշում են գիտնականները:

Համեմատելով բոլոր ցուցանիշները՝ փորձագետները եկել են այն եզրահանգման, որ գազավորված ըմպելիքների սիրահարների շրջանում վաղ մահվան ռիսկը 17%-ով ավելի է, քան մյուսներինը: Միաժամանակ, խմիչքներում շաքարի փոխարինիչի առկայությունը չի փոխել իրավիճակը:

Ավելի վաղ՝ օգոստոս ամսին, նույն գիտնականների խումբն ուսումնասիրություն էր կատարել նաև քաղցկեղի առաջացմանը նպաստող մթերքները։ 

Աղբյուրը՝ https://bit.ly/2k8tr7e