Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2019-12-16 10:49
Հայտնի Բարբի տիկնիկն արդեն 60 տարեկան է
Բարբի տիկնիկն առաջին անգամ թողարկվել է 1959թ-ին՝ ԱՄՆ-ում։ Տիկնիկի ստեղծողներն են Հարոլդ Մաթսոնը և Էլիոթ Հանդլերը։

Առաջինը այն հայտնվել է Նյու Յորքի շուկայում՝ մոտ 3 դոլար արժողությամբ։ Ենթադրվում է, որ որպես նախատիպ հայտնի տիկնիկն է դարձել էրոտիկ դերասանուհի Բիլդ Լիլին, որի լուսանկարը հրատարակվել է գերմանական «Bild Zeitung» թերթում։ 

Տիկնիկն անվանվել է Հարոլդի դստեր՝ Բարբարայի անունով, ով հաճախ է ընկերների հետ խաղացել թղթե տիկնիկներով։ Դա ոգեշնչել է Հարոլդին ստեղծել տիկնիկներ։ 

Տարիների ընթացքում Բարբի տիկնիկը կերպարային փոփոխությունների է ենթարկվել։ Այս սկզբում եղել է հասուն կնոջ կերպարով, սակայն հետագայում առավել երիտասարդ կնոջ կերպար է ստացել։ 

1960-ականներին արդեն Բարբին ձեռք է բերում «Երազանքի տունը» մեքենան։ 1961թ․-ին թողարկվում է Բարբի երգչուհի տիկնիկը, Բարբի բուժքույր տիկնիկը, 1965-ին՝ Բարբի տիեզերագնաց տիկնիկը, 1966-ին՝ Բարբի բորտուղեկցորդուհի տիկնիկը, 1991-ին՝ Բարբի նախագահի թեկնածու տիկնիկը։

Ի դեպ, 2012թ․-ին Իրանում արգելվել է Բարբի տիկնիկի վաճառքը, որովհետև այն բացասաբար էր ազդում մուսուլմանների վրա։ Քանի որ, իրանցի կանայք պետք է գլխաշոր և փակ հագուստ կրեն, ինչը Բարբիի պարագայում չկա։