Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2019-12-16 11:53
«Արևելյան հորոսկոպ-2020»․ ի՞նչ սպասել Առնետի տարում
Սեր, հարաբերություններ, ֆինանսական վիճակ, աշխատանք, առողջություն հանգիստ․․․Ահա այս շարունակելի շարքը շատերին է հետաքրքրում։ Ի՞նչ է սպասվում 2020թ․-ին՝ Սպիտակ մետաղյա Առնետի տարում։ Մետաղյա Առնետով կտրվի նոր 12-ամյա զոդիակային փուլի մեկնարկը (2020թ․հունվարի 25):

Առնետներն իրականում շատ խելացի կենդանիներ են համարվում, կարողանում են արագ կողմնորոշվել՝ զգալով իրավիճակը։ Իսկ թե ինչ տարի է սպասվում ներկայացնում ենք ստորև․ 
 
Առնետ 
Ամբողջ 2020թ․ Առնետների համար կլինի բարեհաջող, ավելին՝ աստղային ժամ բոլոր ոլորտներում։ Այնպես որ, եթե ունեք պլաններ կարիերայի առաջընթացի հետ կապված, ապա վստահաբար առաջ քայլե՛ք, ներդրումներ արե՛ք, աշխատե՛ք զարգացնել ձեր կարողությունները։ Դրա հետ մեկտեղ, մի՛ մոռացեք հանգստի մասին, ինչը կարևոր է աշխատանքի արդյունավետության ապահովման համար։ Ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու մասին ևս չմոռանաք՝ սեր ու ջերմություն տալով նրանց։
 
Ցուլ
Սպիտակ Առնետը 2020թ․-ին չի նեղացնի Արևելյան հորոսկոպով իր ամենամոտ հարևանին՝ Ցուլին։ Ըստ ավանդազրույցների՝ վերջինիս շնորհիվ է Առնետը լիդերի դերում կենդանակերպի նշանների ցանկում։ Այնպես որ՝ 2020-ը նպատակասլաց ու աշխատասեր Ցուլերի համար նոր հորիզոններ կբացի՝ հատկապես կարիերայի ոլորտում։ 
 
Վագր
Առնետների և Վագրերի հարաբերությունները մշտապես լարված են եղել, ուստի Վագրերին խորհուրդ է տրվում մշտապես զգոն լինել, երբեմն էլ՝ զիջել դիրքերը։ Սակայն սա ամենևին էլ չի նշանակում, որ Վագրերը պետք է խուսափեն հաջողության հասնելու ճանապարհն անցնելուց՝ անկախ խոչընդոտներից։ Վագրերի համար տարին հաջող կլինի, հատկապես՝ անձնական հարաբերությունների հարցում․ սիրելիի հետ հարաբերություններն կլինեն ներդաշնակ։ 
 
Նապաստակ
Սպիտակ Առնետի տարին Ննապաստակների համար կլինի իրենց նման փափուկ և փխրուն։ Կյանքը կարելի է ասել նոր փուլ կմտնի նապաստակների համար։ Կիսատ թողած կամ ձախողած գործերին ավելի լավ է չվերադառնաք, այլ պարզապես մոռանաք ու առաջ շարժվեք, քանի որ 2020թ․ փոփոխությունների տարի կլինի։
 
Վիշապ
Վիշապների համար տարին կլինի հետաքրքիր և ամենակարևորը՝ ոչ ձանձրալի։ Իսկ ավելի հստակ՝ կլինեն վերելքներ, վայրէջքներ, հարթ ու բարդ, երբեմն՝ անելանելի ճանապարհներ, ցավ ու ապաքինում, վեճեր, ինտրիգային ծանոթություններ, կիրք, խանդ․․․Այնպես որ` պատրաստ եղեք, չզարմանաք։ 
 
Օձ
Օձերը 2020թ․-ին ստիպված կլինեն շատ աշխատել, որպեսզի ապացուցեն իրենց կարողություններ ու կայացվածությունը։ Օձերին խորհուրդ է տրվում տարվա ընթացքում քայլ կատարելուց առաջ լավ մտածել, սակայն հնարավորինս արագ կողմնորոշվելով։ Հնարավոր է՝ տարվա ընթացքում խոչընդոտների հանդիպեք, սակայն ձգտումն ու աշխատասիրությունը կօգնեն հաղթահարել ամեն բան։ 
 
Ձի
2020թ․-ը ֆինանսական հաջողությունների տարի կլինի ձիերի համար։ Ձիերը ստիպված չեն լինի շատ չարչարվել, իսկ երբեմն էլ՝ կարող են իրենց լիցքաթափվելու հնարավորություն տալ։ Սպիտակ առնետը լայն հնարավորություններ կտա ձիերին, որոնք կօգնեն առաջընթաց ապահովել,  ինչու չէ՝ ներդրումներ կատարել։
 
Կապիկ
Այս երկու նշանների՝ իմաստուն Առնետի և խորամանկ Կապիկի միջև շատ հետաքրքիր հարաբերություններ կծավալվեն։ Կլինի ամեն ինչ՝ միություն և առճակատում, մրցակցություն և փոխըմբռնում․․․ Առնետը ոչ հեշտ աշխատանքի և խնդիրների առաջ կկանգնեցնի Կապիկին, սակայն անձնական կյանքում կպարգևատրի ռոմանտիկ հարաբերություններով։ 
 
Աքաղաղ
2020թ․ Աքաղաղների համար հաջող տարի կլինի։ Չնայած տարվա խորհրդանիշը շատ դեպքերում կփորձի Աքաղաղին, սակայն վերջինս պատվով կհաղթահարի բոլոր դժվարությունները։ Ֆինանսական հարցերը լավ վիճակում կլինեն, իսկ մրցակիցներն այլևս չեն փորձի «վազել» ձեր ետևից։ Անձնական կյանքում սպասեք հաճելի և անակնկալներով լի փոփոխությունների։ 
 
Շուն
Շներին խորհուրդ չի տրվում ռիսկի գնալ՝ փորձելով փոփոխություններ իրականացնել։ Առավել լավ կլինի՝ բավարարվել ունեցածով, ավելին՝ փորձել դրանք զարգացնել։ Խորհուրդ է տրվում գնահատել հատկապեես այն մարդկանց հետ լավ հարաբերությունները, որոնք ձեռք եք բերել շատ վաղուց։ 
 
Խոզ
2020թ․-ին Խոզը ստիպված կլինի լքել արքայական գահն ու այն զիջել Առնետին։ Որպեսզի հաջողություններ գրանցվեն տարվա ընթացքում, դուք պետք է ջանասիրաբար աշխատեք։ Ճանապարհին կլինեն շատ դժվարություններ, սակայն չպետք է սկսած ճանապարհը կիսատ թողնեք։ Աձնական կյանքում սպասվում են փոփոխություններ․ 2020-ին կհանդիպեք ձեր սիրուն։ 
 
Աղբյուրը՝ https://bit.ly/34VN0BR