Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2019-12-16 12:10
2020 թվականի հորոսպով
2020թ․-ի բոլոր 12 ամիսների ընթացքում կենդանակերպի նշանները պետք է ջանասիրաբար աշխատեն, որպեսզի կարողանան դրական ու լավ տարի ապահովեն իրենց համար՝ պահանջկոտ Առնետի տարում։

2020թ․ արագ որոշումներ կայացնելու և փոփոխությունների պատրաստ լինելու, պատասխանատվության տարի է։ Առնետն ինքնին լիդերի կարգավիճակում է գտնվում, ուստի, եթե փորձեք փոփոխություններ իրականացնել անձնական կամ գործնական կյանքում, ապա Առնետը կսատարի ձեզ՝ տալով բազում հնարավորություններ։ Մնում է՝ դուք ինքներդ ճիշտ որսաք պահն ու օգտվեք առիթից։ 
 
Խոյ  (մարտի 21-ապրիլի 20)
Խոյերի մոտ տարվա ընթացքում այն զգացողությունը կլինի, իբրև նրանք լեռ են մագլցում։ Ավելին, լեռան վերջին կետը երբեմն չի երևա։ Դուք պետք է աշխատեք դժվարին խնդիրներ լուծել և խոչընդոտներով լի ճանապարհներ հաղթահարել։ Եթե հաղթահարեք բոլոր դժվարությունները՝ կանգ չառնելով ու չհանձնվելով, ապա Առնետի կողմից շռայլ պարգևատրման կարժանանաք։ Երբեք ուշ չէ ձեզ ինքնաբացահայտելու համար, ուստի չզարմանաք, երբ որոշ տաղանդներ վերջապես ի զույց դնեք։ Երբեք չփորձեք կոտրել կամ կոծկել այդ տաղանդը, քանի որ կգա ժամանակ, երբ դուք շնորհակալ կլինեք ինքներդ ձեզ։ 
 
Ցուլ (ապրիլի 21-մայիսի 21)
Կազմակերպվածություն, պատասխանատվություն և խոհեմություն։ Ահա այս հատկանիշների վրա պետք է տարվա ընթացքում հենվի Ցուլը։ Այո՛, գուցե դրանք համահունչ չեն Ցուլի նշանի հետ, սակայն երբեմն Ցուլերը պետք է փորձեն կարծրատիպեր կոտրել։ Առնետը շատ հարցերում կաջակցի Ցուլին՝ սատարելով նրան։  2020թ․-ին նախաձեռնելով որևէ գործ՝ դուք հաջողության կհասնեք։ 
 
Երկվորյակ (մայիսի 22-հունիսի 21)
Եթե 2019թ․-ին գործերի պատճառով քիչ եք շփվել հարազատների, ընկերների հետ, ապա 2020-ը հնարավորություն կտա ձեզ լրացնել այդ բացը։ Կյանքը լի կլինի սիրով, ջերմությամբ և զգացմունքներով։ Սակայն չշտապեք ձեր սիրտը բացել՝ առանց մանրակրկիտ մտածելու։ Հաշվի առեք, որ այդ մարդկանցից մեկը հենց նա է, ով կփոխի ձեր կյանքը։ Տարվա ընթացքում ձեզ մոտ ցանկութուն կառաջանա փոփոխություններ կատարել նաև բնակարանում՝ կահույքի, վարագույրների հետ կապված։ Շնորհիվ ձեր աշխատասիրության՝ դուք կարող եք ձեզ ճոխություններ թույլ տալ։ 
 
Խեցգետին (հունիսի 22-հուլիսի 22)
Շրջապատը Խեցգետնից կփորձի իմանալ վերջինիս մոտիվացնող բաղադրատոմսը։ Սակայն դուք չեք կարող այն տալ, քանի որ այն պարզապես գոյություն չունի։ Ձեր առաջընթացի կարևոր գրավականը ձգտումն է, ժամանակին ամեն ինչ հասցնելու կարողությունը։ Երբեմն ձեզ կարող է թվալ, որ ժամանակը սուղ է և շատ պլանավորած գործեր չեք հասցնի, սակայն դուք կարող եք անել անգամ անհնարինը։ Թե՛ անձնական, թե՛ գործնական կյանքում հաջողություններ կգրանցվեն։ Սակայն չպետք է մոռանալ սրտի և նյարդային համակարգի մասին։ Փորձեք խնայել նրանց՝ պահպանելով ձեր առողջությունը։ 
 
Առյուծ (հուլիսի 23-օգոստոսի 23)
Առյուծներն իզուր չեն այսքան տարի ջանասիրաբար աշխատել, գումար կուտակել։ Առնետը կգնահատի Առյուծին՝ տալով ուժ, երբ կթվա, թե այն այևս չկա։ Կյանքում կհայտնվի մարդ, որը կշրջի ամբողջ կյանքը՝ նոր հնարավորություններ ստեղծելով։ Սկզբունքային և սառնասիրտ առյուծները կարող են ինքնամոռաց սիրահարվել, սակայն գիտակցելով իրավիճակը՝ սթափվեն։ 
 
Կույս (Օգոստոսի 24-սեպտեմբերի 23)
Աստղերը կույսերին հուշում են մտքերը հավաքել և դադարել շտապել։ Եթե կարողանաք ճիշտ գնահատեք ձեր հնարավորություններն ու կարողությունները, ապա կկարողանաք ապահովել ձեր հետագա զարգացումը։ Կույսերը կարող են կտրուկ ոճափեխվել, փոխել աշխատանքը, ընկերոջը, ապրելու երկիրը։ Սակայն չպետք է ձգձգեն իրենց որոշումները, քանի որ դրա հետևանքով կարող են հայտնվել դեպրեսիայի մեջ, կորցնել հավատը սեփական ուժերի և պայծառ ապագայի նկատմամբ։ Կույսերը պետք է առաջնորդվեն՝ «Լավագույն պահը հիմա է» կարգախոսով։ 
 
Կշեռք (Սեպտեմբերի 24-հոկտեմբերի 23)
Վերջապես աստղակերպի այս նշանի համար երջանիկ պահ կգա, որը հնարավորություն կտա նոր պլաններ մշակել։ Ձեր վերլուծական միտքն ու կանխազգացումը կօգնեն գտնել անհրաժեշտ ճանապարհները հարցերի լուծման համար։ Երբեմն կթվա, թե անելանելի վիճակում եք, սակայն արագ կգտնեք ահնրաժեշտ ելքերը։ Այդ հարցում ձեզ կսատարեն մոտ մարդիկ, որոնց դուք վստահում եք։ 
 
Կարիճ (Հոկտեմբեր 24-նոյեմբերի 22)
Դժվար է պատկերացնել Կարիճի և Առնետի հարաբերությունները, սակայն հնարավորություն կլինի համաձայնության գալ։ Սա հիանալի առիթ է, որպեսզի փորձեք ձեր ուժերը, բարձունքների հաղթահարման կարողությունը։ Ձեզ կուղեկցի աննկարագրելի ուժ, որը մշտապես թևեր կտա։ Կարևորը՝ չհանձնվեք և կանգ չառնեք։ Աշխատեք շատ ժամանակ հատկացնել հարազատներին, ընտանիքին, ընկերներին։ Նրանք կլինեն ձեզ ոգևորող ուժը։ Ոչնչից մի վախեցեք։ 
 
Աղեղնավոր (Նոյեմբերի 23-դեկտեմբերի 21)
Աղեղնավորները սովոր են իրենց նախաձեռնած պլաները հաջողության հասցնել։ Նրանք հաճախ մտածում են, որ ճակատագիրը շռայլ է իրենց հանդեպ, սակայն 2020թ․-ին մի փոքր պետք է կոտրել այդ մտածողությունը։ Կլինեն դժվարություններ, որոնք պետք է փորձեք հաղթահարել, երբեմն՝ հրաժարվելով հարմարավետությունից։ Սակայն դա ևս ունի իր դրական կողմը, քանի որ ցանկացած դժվարության հաղթահարում մեծ փորձ է։ 
 
Այծեղջուր (Դեկտեմբերի 22-հունվարի 20)
Դուք հենց տարվա սկզբում կիմանաք, թե ինչ է դավաճանությունը։ Եվ, չնայած Այծեղջուրն այն նշանը չէ, որ հուսալքվի, սակայն որոշ ժամանակ կփորձի ուշքի գալ՝ անսպասելիությունից։ Ձեզ հարկավոր է նոր փորձ ու գիտելիք։ Դրանք կօգնեն ձեզ դուրս գալ դժվարին իրավիճակներից և առաջ շարժվել։ Սակայն անձնական կյանքում սպասվելիք դրական փոփոխությունները ձեզ մոռացության կտան ամեն բան։ Փոխադարձ սեր, հարգանք, քնքշանք․․․ Այլ կերպ ասած՝ 2020թ․-ը դուք երբեք չեք մոռանա։ 
 
Աղբյուրը՝ https://bit.ly/33X4lsS