Նյութը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
Լուսանկարները՝
Տեղադրվել է Notice: Undefined offset: 2 in /home/erit/public_html/news/views/news.php on line 38 Notice: Undefined offset: 1 in /home/erit/public_html/news/views/news.php on line 38 --
Լրագրողական մրցույթ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է ՀՀ-ում մարդկանց շահագործման երևույթը և դրա դեմ պայքարը արծարծող լրագրողական մրցույթ:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է ՀՀ-ում մարդկանց շահագործման երևույթը և դրա դեմ պայքարը արծարծող լրագրողական մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը, ինչպես նաև այն լրագրողներին, որոնք իրենց աշխատանքներում անդրադառնում են մարդկային թրաֆիքինգի երևույթին, հանրությանը տեղեկացնում դրա բացասական ազդեցությունների մասին, մատնացույց անում ելքերը՝ նպաստելով թրաֆիքինգ երևույթի և դրա դեմ պայքարի աշխատանքների մասին հանրային իրազեկման բարձրացմանը:

Մրցույթին մասնակցելու դիմումի հայտը լրացրեք այստեղ՝ https://docs.google.com

Մրցույթին կարող են ներկայացվել 2019 թվականի ընթացքում թրաֆիքինգի թեմաներն արծարծող եթեր հեռարձակված/տպագրված լրագրողական նյութերը հետևյալ անվանակարգերում.
1) հեռուստա/ռադիո արտադրանք,
2) տպագիր և էլեկտրոնային նյութեր:

Լրագրողական նյութերի ներկայացման վերջնաժամկետն է 2019 թվականի դեկտեմբերի 20-ը ներառյալ:

Դիմումում հարկավոր է նշել նաև նյութի ամբողջական ինտերնետային հասցեն:

Ներկայացված աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին, որը կազմված է թրաֆիքինգի հարցերով փորձագետներից և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Աշխատանքները կդիտարկվեն և կգնահատվեն ժյուրիի կողմից նախապես մշակված չափորիշիչներով` առաջնորդվելով լրագրողական էթիկայի և թրաֆիքինգ երևույթի ճիշտ մեկնաբանման սկզբնուքներով: Ժյուրին իրավասու է մրցանակ չշնորհել որևէ անվանակարգում կամ տեղի համար, եթե գնահատման չափանիշներին համապատասխան նյութ չլինի:

Մանրամասների համար կարող եք գրել humantraffickingapp2019@gmail.com էլեկտրոնային հասցեին: