Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2019-12-26 22:31
Ինչպես են նշում Սուրբ ծնունդը աշխարհի տարբեր երկրներում
Սուրբ ծնունդն ընտանեկան տոն է, որը նշվում է յուրահատուկ ավանդույթներով։ Eritasard.am-ը ներկայացնում է աշխարհի մի շարք երկրների հետաքրքիր ավանդույթներ։

Կատալոնիա
Կատալոնիա, պաշտոնապես՝ Կատալոնիայի ինքնավար համայնք։  Տեղակայված է Պիրենեյան թերակղզու հյուսիսարևելքում։ Կալատոնացիները ոչ միայն քաղաքական դաշտում են ակտիվ, այլ նաև ավանդույթների պահպանության հարցում։ Սուրբծննդյան տոնը նրանց համար յուրահատուկ նշանակություն ունի։ Տոնից առաջ հատուկ արարողակարգ է անցկացվում, որը կոչվում է «caga tió»։ Արարողակարգի էությունը կայանում է նրանում, որ ընտանիքի անդամներով փայտից տիկնիկի նման խաղալիքներ են պատրաստում՝ գեղեցիկ դեմք նկարում և ձմեռ պապիկի գլխարկ հագցնում։ Նրանց կյանքը, սակայն երկար չի տևում։ Սուրբծննդյան գիշերը պետք է հարվածել նրան՝ ձեռքով կամ տարբեր իրերով։ Ասում են՝ որքան ուժեղ է հարվածը, այնքան մեծ երջանկություն է սպասվում։ 


 
Ավստրիա
Ավստրիական հին լեգենդի համաձայն՝ Սուրբ Նիկոլայը (այլ կերպ ասած՝ Սանտա Կլաուսը), ունեցել է չար հակառակորդ՝ Կրամպուս անվամբ։ Վերջինս դավեր նյութելով խանգարել է բարի հրաշագործին՝ երեխաներին նվերներ բաժանել։ Բայց, իրենց չարաճճի և անկարգ պահող երեխաների ծնողների համար նա ամենևին էլ բացասական կերպար չի եղել։ Նրա միջոցով ծնողները հաճախ են վախեցնում երեխաներին։ Ուստի վերջիններս պետք է աշխատեն իրենց խելոք պահել։ 


 
Նորվեգիա
Ավանդույքների համաձայն՝ չար հոգիներն ու կախարդներն ակտիվանում են Սուրբծննդյան տոներին ընդառաջ։ Նորվեգիայում նրանց անվանում են թզուկներ։ Ասում են՝ նրանց մեջ թաքնված է մեծ չարություն, ուստի նորվեգացիներն ամեն ինչ անում են նրանց ճանկերում չհայտնվելու համար։ Տոներից առաջ նորվեգացիները դեն են նետում իրենց տներում և տարածքում գտնվող ավելները, որպեսզի կախարդներն ու չար հոգիները նրանց միջոցով չկարողանան թռչել և հասնել իրենց։ 


 
Իտալիա
Իտալացիները ուրախ և տոնական օրերի սիրահար են, ուստի Սուրբ ծնունդը նրանց համար ևս մեկ առիթ է հարազատներով, ընկերներով հավաքվելու համար։ Սուրբծննդյան տոներից առաջ կարևոր է տանը մաքություն անել, ինչով էլ հենց զբաղվում են իտալացիները։ Ինչ կապված է հին կահույքը դեն նետելու ավանդույթի հետ, ապա դա պարզապես միֆ է՝ զբոսաշրջիկներին գրավելու համար։ Տոնական օրերից առաջ երկրի ողջ տարածքը զարդարում են վառ կարմիրով։ Իսկ ահա նվերները երեխաներին ոչ թե Ձմեռ պապն է բերում, այլ Բեֆանա անունով ծեր կինը։ 


 
Էստոնիա
Էստոնիայում ավանդույթները հիմնականում վերցված են սկանդինավյան երկրներից։ Սուրբ ծնունդն անվանում են jõulud, ի պատիվ Շվեդիայում արևի արքա Զիմնեգոյի։ Տանը կարևոր է ունենալ զարդարված տոնածառ։ Ավանդույթի համաձայն՝ պետք է նախապես մտածել, թե ինչ պետք է անել հունվար ամսին, քանի որ շատ կարևոր  տարվա մեկնարկը՝ հատկապես առաջին մեկ ամիսը դրական իրադարձություններով անցկացնել, որպեսզի հաջորդ 364 օրը նույնպես այդպես դրական շարունակվի։ 


 
Մեծ Բրիտանիա
Բացի ավանդական հնդկահավից, որը կարևոր է ունենալ սեղաններին, անգլիացիները ունեն շատ սովորույթներ, որոնք պահպանում են Սուրբծննդյան օրերին։ Շատ անգլիացիներ այդ օրը լողում են սառը ջրում։ Ավանդույթը եկել է շատ վաղուց։ Պատմում են, որ նման քայլի առաջին անգամ գնացել է Ձմեռ պապը։ 


 
Մեքսիկա
Չնայած այն հանգամանքին, որ Մեքսիկայում մշտապես տաք, ամառային եղանակ է, սակայն այստեղ Սուրբ ծնունդը նշում են պարտադիր կերպով։ Ավելին, այն համարվում է շատ կարևոր տոն։ Ամեն տարի՝ դեկտեմբերի 23-ին, մարդիկ հավաքվում են կենտրոնական հրապարակում, որպեսզի մասնակից դառնան տոնական միջոցառումներին։ 


  
Ավստրալիա
Սուրբծննդյան տոներն Ավստրալիայում մեկնարկում են շոգ ամռանը։ Օրը սկսում են նշել, երբ արևը մայր է մտնում։ Մարդիկ հիմնականում հավաքվում են ծովի ափին կամ անտառածածկ տարածքներում։ Ավստրալիայի բնակիչների համար առհասարակ ձյուն տեսնելն ու ձնագնդի խաղալը երազանք է։ Իսկ ահա Նոր տարվա գալուստն այստեղ ազդարարվում է ոչ թե մեքենաների ազդանշաններով կամ սուլոցներով, այլ՝ զանգերի ղողանջով։ 



Հայաստան
Հայ Առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին։ Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին։ Ուղղափառ եկեղեցիները նշում են  հունվարի 7-ին, որը, ըստ ուղղափառ եկեղեցիների կողմից օգտագործվող Հուլյան օրացույցի, համընկնում է դեկտեմբերի 25-ի հետ։ Հատկանշական է, որ Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո՝ ժամը 17.00-ից։ Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ պատարագ։ Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն։ Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Մանուկ Հիսուսը։