Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 2019-12-28 10:50
«Christmas Mood»․ կայացավ մանկական նորաձեւության հերթական երեկոն
«Kids Fashion Day» նախագծի հերթական շքեղ, տարվա ամփոփիչ ցուցադրությունը՝ նվիված ամանորին։ Ինչպես նախորդ հետաքրքիր եւ ինքնատիպ ցուցադրությունների, այնպես էլ՝ այս մեկի համար միջոցառման կազմակերպիչներ Ռուբինա Գրիգորյանը եւ Կառմեն Ղազարյանը հետաքրքիր խորագիր էին ընտրել՝ ցուցադրությունն անվանելով՝ «Christmas Mood»։

Միջոցառումը համեմված էր գեղեցիկ համերգային կատարումներով, իսկ մեկնարկը վստահված էր երգչուհի Աստղիկ Սաֆարյանին։

Ցուցադրության գլխավոր դեմքերն են գեղեցկուհի քույրիկներ՝ Իրինա եւ Լուսինե Թովմասյանները, իրենց հրաշք փոքրիկների հետ, ովքեր կրում են Belle Ange գեղեցիկ զգեստները:

Ցուցադրությանն իրենց մասնակցությունն ունեցան նաեւ նախագծի հին և մշտական պրոֆեսիոնալ մոդելները, ինչպես նաև նոր եռամսյա կուրսը ավարտած փոքրիկները։

«Իրականում մեր կողմից կազմակերպված յուրաքանչյուր միջոցառման մեջ լինում են մանրուքներ կամ դեպքեր, որոնք մեզ չեն գոհացնում, բայց պետք է խոստովանել, որ այս մեկն իդեալական էր, բալիների պահվածքով, հմտություններով, ինչու չէ նաեւ ճիշտ ընտրված համերգային ծրագրով։ Իրոք, ցուցադրությունը ստացված էր»,- մեզ հետ զրույցում նշեց միջոցռման կազմակերպիչներից Կառմեն Ղազարյանը, ով «Kids Fashion Day»-ի հիմանդիրներց է։

Կառմեն Ղազարյանն եւ Ռուբինա Գրիգորյանն ունեն մեկ նպատակ՝ պրպտել եւ գտնել այն փոքրիներին, ովքեր սիրում են նորաձեւության աշխարհը, եւ ցանկանում են հայտնվել բեմում, իսկ ահա կազմակերպիչներն էլ սովորեցնելուց, եւ հմտությունների ծանոթացնելուց հետո, տրամդրում են այն հարթակը, որի մասին էլ երազում են մոդելային աշխարհի սիրահար բալիկները։

Միջոցառման տևողությունը շուրջ երեք ժամ էր։ Հյուրերը վայելեցին սրահում առկա հիանալի տրամադրությունը, իսկ փոքրիկ մոդելները՝  ներկաների ծափահարությունները եւ ջերմ ընդունելությունը։

Պատկերասրահ՝ «Christmas Mood» ցուցադրությունը