Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2019-12-28 11:28
Ա՜խ Կուբա, Կուբա․․․ կամ տաք Ամանոր
Կուբան իդեալական վայր է Սուրբ ծննդյան տոներն անցկացնելու համար, ասում են՝ Կուբայում անցկացրած Ամանորը երբեք չես մոռանա։ Այստեղ անցկացրած Սուրբ Ծննդյան օրերը լավ առիթ են այս երկրի յուրահատուկ սովորությունները տեսնելու համար։

Կուբայում այս տոնը բնակչության մեծամասնության համար ընտանիքի և ընկերների հետ անցկացնելու լավ առիթ է:

Հավանայում կարող եք կատարյալ ամանոր անցկացնել։ Այստեղի դրախտային լողափերն, անհավատալի բնական լանդշաֆտները, դարերի պատմություն ունեցող քաղաքներն և, իհարկե, ավանդական կուբական խոհանոցի լավագույն ռեստորաններ ձեզ անտարբեր չեն թողնի։

Յուրաքանչյուր Ամանոր Կուբայում միշտ առանձնահատուկ է անցնում: Մարդիկ հյուրասեր են, ուստի, եթե դուք  չգիտեք, թե ինչպես անցկացնել ամանորն, ապա շատ հնարավոր է, որ պարզապես հայտնվեք որպես հյուր մի ընտանիքում, որը ձեզ կհյուրասիրի ավանդական ուտեսներ, կծանոթացնի մշակույթին, միայն պետք է կուբացիների նման ալկոհոլ չօգտագործել, որպեսզի հնարավորություն ունենանք ստացված տեղեկատվությունը մտապահել։ 

Այս երկիրն աչքի է ընկնում նաեւ հետաքրքիր ավանդույթներով։ Կուբայում Նոր տարվա նախօրեին բնակիչները տան ամանեղենը լցնում են ջրով, իսկ կեսգիշերին դուրս թափում պատուհանից: Այդպիսով` Նոր Տարվան նրանք ցանականում են լուսավոր եւ մաքուր ճանապարհ:

Այստեղ նույնպես ամանորը լավ առիթ է բարեմաղթանքներ հղելու համար, նրանց շնորհավորանքը այդ օրերին նույն է․ «Մաղթում եմ լուսավոր ապագա»։