Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 29-12-2019
2020 թ․-ին սպասվող իրադարձությունները
Eritasard.am-ն իր ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում 2020 թվականին սպասվող իրադարձությունները։

Իսկ թե որոնք են դրանք՝ կարդացեք ստորև․

Եվրո-2020
Ֆուտբոլասերների համար 2020թ․ իրական ֆուտբոլային տոն կլինի։ 2020թ․-ին «Եվրո-2020»-ի համար հոբելյանական է․ լրանում է 60 տարին։ Մասնակիցների վերջնական անունները հայտնի կդառնան 2020թ․-ի մարտին։ Իսկ խաղերի մեկնարկը կտրվի հունիսի 12-ին։ 


 
2020թ․-ի հոկեյի աշխարհի առաջնություն
2020թ․-ին սպորտի սիրահարների համար իրական տոն կլինի։ Ընթանալու է նաև 2020թ․- հոկեյի աշխարհի առաջնությունը (Ice Hockey World Championship): Այն կկայանա Շվեյցարիայում՝ մայիսի 2-24-ը։ 


 
Ամառային օլիմպիական խաղեր-2020
2020թ․-ի ամռանը կմեկնարկեն Օլիմպիական խաղերը։ Աշխարհի ուշադրության կենտրոնը կլինի Ճապոնիան։ Երկիրն արդեն սկսել է պատրաստվել խաղերի անցկացմանը։ Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունն այս տարի հանդես կգա չեզոք դրոշի ներքո։ Ինչպես հայտնի է՝ Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը չորս տարով հեռացրել է  Ռուսաստանին միջազգային մրցաշարերից, ինչպես նաև Օլիմպիական խաղերից և Աշխարհի առաջնություններից։


 
iPhone 12-ի շնորհանդես
«Apple» ընկերությունն ամեն տարի հանդես է գալիս նորույթով։ 2020թ․-ին կկայանա iPhone 12-ի շնորհանդեսը։ Սակայն ամենահետաքրքիրը 5G տվյալների փոխանցման համակարգն է:  Դրա աշխատանքները սկսվել և մշակվել էին դեռ 2014թ․-ից:


 
Նախագահական ընտրություններ՝ ԱՄՆ-ում
ԱՄՆ-ի հետ առնչվող ցանկացած տեղակատվություն հետաքրքրում է աշխարհի բոլոր երկրներին, հատկապես, եթե խոսքը նախագահական ընտրությունների հետ է կապված։ 2020թ․-ին ԱՄՆ-ում սպասվում են նախագահական ընտրություններ։ Գործող նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել։ Նրա հետ պայքարի մեջ կտնի նաև 2016թ․-ին թեկնածությունն առաջադրաշ Ջոն Քեյսիկը։ 


 
Արևի ամբողջական խավարում
2020թ․ի դեկտեմբերի 14-ին սպասվում է արևի ամբողջական խավարում։ Լուսինն ամբողջությամբ կփակի արևին, տեսանելի կլինեն անգամ աստղերը։ Խավարումն ամենաակնառուն կերևա ԱՄՆ-ում։ 


 
Աղբյուրը՝ https://bit.ly/2sv8MhH