Նյութը՝ Արմինֆո լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-05-31 19:47
IDBank-ը պետական ֆինանսավորմամբ հատուկ ծրագրի շրջանակում նվազեցրել է ուսանողական վարկերի տոկոսադրույքը
Եթե 2020թ․ մայիսի 1-ի դրությամբ դեռ ուսանող ես, և ունես գործող ուսանողական վարկ IDBank-ում, ապա քեզ համար վարկի տարեկան տոկոսադրույքը կիջեցվի։

Այսուհետ՝ ՀՀ պետական կամ ՀՀ պետական հավատարմագրություն ունեցող բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի, ինչպես նաև կլինիկական օրդինատուրայի ուսանողները ուսանողական վարկ վերցնելու դեպքում կարող են օգտվել արտոնյալ պայմաններից ուսանողական վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը կկազմի  6-7% (տարեկան փաստացի տոկոսադրույքը 9,38%): Վարկը տրամադրվում է 9%-ով, տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 9,38%, որից պետությունը սուբսիդավորում է 2%-ը՝ բոլոր ուսանողների համար, իսկ 3%-ը՝ նախորդ ուսումնական տարվա ընթացքում գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար: Արդյունքում՝ վճարման ենթակա տարեկան  տոկոսադրույքը կկազմի 6,38-7,38%:

Ուսանողական վարկի տրամադրման նոր պայմանները վերաբերում են ինչպես գործող, այնպես էլ նոր տրամադրվող վարկերին։ 

IDBank-ը մասնակցում է նաև Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման՝ կառավարության միջոցառումներին։

ՀՀ Կառավարության՝ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման» 14-րդ միջոցառման շրջանակում մայիսի 1-ից դեկտեմբերի 31-ը՝ գործող և նոր տրամադրվող ուսանողական վարկերի տոկոսադրույքները պետության կողմից կսուբսիդավորվեն՝  ամբողջությամբ կամ 5%-ի չափով՝ կախված առաջադիմությունից։

Ուսանողական վարկի տրամադրման պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում:

Հղումը՝ https://finport.am/full_news.php?id=42117&lang=1