Նյութը՝ Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական կրթության ցանց EENCE
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-02 06:14
Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական կրթության ցանցը (EENCE)
հրավիրում է քաղաքացիության կրթությամբ զբաղվող ինստիտուտներին ու անհատներին մասնակցելու: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԼՈՎԱԿՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

“ՄԻԱՍԻՆ ԱՊՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ”

EENCE քաղաքացիկան կրթության շաբաթին

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԼՈՎԱԿՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

2020 թվականի հոկտեմբերի 9-11-ը Օդեսայում (Ուկրաինա), տեղի կունենա միջազգային 10-րդ փառատոնը՝ EENCE քաղաքացիության կրթության շաբաթվա շրջանակներում:

Փառատոնի նպատակն է հասարակության ուշադրությունը սևեռել մարդու իրավունքներին վերաբերող խնդիրների վրա (ներառականություն, գենդերային հավասարություն, էկոլոգիա, հանդուրժողականություն և փոխադարձ հարգանք, սերունդների միջև հարաբերությունների ընթացքում առաջացող սոցիալական ճգնաժամեր և այլն):

Մրցույթին մասնակցությունը բաց է Եվրամիության Արևելյան գործընկերության երկրներ դիմորդների համար (Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) և Ռուսաստան: Այլ երկրների ներկայացուցիչներն իրավունք ունեն մասնակցել, եթե նրանց աշխատանքը կապված է նշված տարածաշրջանի երկրներում առկա իրավիճակի ու կյանքի հետ: Փառատոնին մասնակցել կարող են լրատվամիջոցների ներկայացուցիչներ, դպրոցականներ, ուսանողներ, քաղաքացիական ակտիվիստ ցանկացած տարիքի:

Մրցույթին մասնակցելու համար, մինչև 2020 թվականի սեպտեմբերի 15-ը, հարկավոր է՝

  • ուղարկել մասնակցության հայտ 2 լեզվով (ռուսերեն և անգլերեն): Հայտում նշեք տեսանյութի անվանումը (հեղինակ / հեղինակներ անուն, ազգանուն, երկիրը, տեսանյութի նպատակը, տեսանյութի կարճ նկարագրությունը: Ուղարկել ձեր տեսանյութը (կամ այն ներբեռնելու հղումը): Թե հայտը, թե տեսանյութը պետք է ուղարկել հետևյալ էլ. փոստին՝ eence.socialcontest@gmail.com
  • Թեմայի մեջ նշեք ձեր ներկայացրած երկիրը և հեղինակի անուն ազգանունը կամ աշխատանքային խմբի անունը:
  • գրանցվել փառատոնի կայքում ՝ https://bit.ly/2WSUGSD

 

Ընտրությունը կիրականացվի ժյուրիի կողմից, որը կղեկավարի ռեժիսոր և սցենարիստ Վալերի Բալայանը screenwriter Valery Balayan:

Գնահատման չափանիշներ՝

  • համապատասխանություն քաղաքացիության կրթության թեմային
  • գաղափարի ինքնատիպությունն ու ստեղծագործականությունը
  • գաղափարի տեսողական իրականացումը
  • քաղաքական կամ առևտրային գովազդի բացակայություն
  • սոցիալական նշանակություն
  • հեղինակային իրավունքի համապատասխանություն
  • տեխնիկական բնութագրերի համապատասխանություն (տևողություն 1-3 րոպե)

 

Հաղթողների անունները կհայտարարվեն մինչև 2020 թվականի սեպտեմբերի վերջ:

Մրցույթի հաղթողները կստանան պատվոգրեր և արժեքավոր մրցանակներ:

Մրցույթի հաղթողները կհրավիրվեն NECE (եվրոպական քաղաքացիության կրթության ցանց) համաժողովին, որը նախատեսված է նոյեմբերի 5-7-ը Բեռլինում (Գերմանիա): Գիտաժողովը տեղի կունենա անգլերեն լեզվով:

Մրցույթի կազմակերպիչները իրավունք ունեն  օգտագործել մրցութային աշխատանքները տարբեր EENCE իրադարձություններում ոչ առևտրային նպատակներով և առանց հեղինակին կամ հեղինակներին փոխհատուցում վճարելու, բայց հեղինակի (համահեղինակների) անվան պարտադիր նշումով:

Տեսանյութերը կտեղադրվեն նաև սոցիալական ցանցերում, կայքերում և EENCE ալիքներում:

Մենք երաշխավորում ենք բոլոր հեղինակային իրավունքի պաշտպանությունը:

Մրցույթին մասնակցելու և դրա պայմանների հետ կապված լրացուցիչ տեղեկություններ կարող են ստանալ ձեր հարցերը ուղարկելով eence.socialcontest@gmail.com (ռուսերեն կամ անգլերեն):

Հարցերի դեպքում գրեք՝ eence.cew@gmail.com  կամ

Հայաստանյան համակարգող ՀԿ-ին՝

Երիտասարդությունը ուժ է ՀԿ          

Համակարգող՝ Նարինե Թեքնեջյան

Teknejyan.narine@gmail.com,

Youthispowerngo@gmail.com

 

СEWeek.pdf

Ru_СEWeek_конкурс_ролики.pdf

RU_СEWeek_конкурс_плакатов.pdf

RU_СEWeek_конкурс_онлайн.pdf

En_СEWeek_конкурс_ролики.pdf

EN_СEWeek_poster_competition.pdf

EN_СEWeek_online_competition.pdf