Նյութը՝ news.am կայքից
Լուսանկարները՝ news.am կայքից
Տեղադրվել է 2020-06-06 13:31
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 16.7 ՏՈԿՈՍՈՎ. ԿԲ
Տնտեսության արագ տեմպերով աճի եւ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու պայմաններում Հայաստանի կառավարությունը վերանայել է բյուջեի ծրագիրն աճի ուղղությամբ:

Այդ մասին հունիսի 5-ին կայացած ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվությունները քննարկելիս հայտարարել է ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանը:

Արդյունքում, ինչպես ընդգծել է Ջավադյանը. պետբյուջեի եկամուտներն աճել են 16,7 տոկոսով, իսկ հարկերի եւ տուրքերի մասով գրանցվել է աճ 6,4 տոկոսով:

«Միեւնույն ժամանակ գրանցվել է զգալի բարելավում նաեւ ՀՆԱ-ի նկատմամբ հարկերի հարաբերակցության մասով 1,3 տոկոսով՝ կազմելով 22,3 տոկոս»,-պարզաբանել է ԿԲ ներկայացուցիչը: