Նյութը՝ ԱՐՄԻՆՖՈ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԻՆՖՈ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-06-10 14:14
«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնությունն աջակցում է Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը՝ «Covid-19-ի պայմաններում նորարարական տուրիզմին ուղղված նպատակային դրամաշնորհների մրցույթի» միջոցով
Եվրոպական միությունը իր «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության ներքո Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Նորարարական տուրիզմ Հայաստանի համար» ծրագրի շրջանակում հայտարարում է Covid-19-ի պայմաններում նորարարական տուրիզմին ուղղված նպատակային դրամաշնորհների մրցույթ՝ ուղղված հայաստանյան զբոսաշրջության ոլորտում այս դժվարին ժամանակներում բիզնես գործունեության ծավալմանը:

 «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության նորարարական տուրիզմի նպատակային դրամաշնորհների շրջանակում տրամադրվող աջակցության նպատակն է բարձրացնել  զբոսաշրջային ընկերությունների արդյունավետությունը և մրցունակությունը, բարելավել զբոսաշրջության բնագավառի աշխատողների և ձեռներեցների հմտություններն ու որակավորումը, խթանել գոյություն ունեցող և նոր մշակվող պրոդուկտների և ծառայությունների կատարելագործումն ու արդիականացումը, ինչպես նաև հետևել նորարարական շուկայավարման և ռե-բրենդինգի մոտեցումներին՝ դյուրափոփոխ համատեքստին լավագույնս  ադապտացվելու, փոփոխվող շուկաներին, պահանջարկին ինչպես նաև բիզնես գործունության վարման ձևերի  փոփոխությանը պատրաստ լինելու համար:

Հայտեր կարող են ներկայացնել սահմանված պահանջներին  համապատասխանող դիմորդներ՝ ողջ Հայաստանից, սակայն առաջարկվող նախագծերը պետք է նպաստեն նորարարական զբոսաշրջության զարգացմանը Հայաստանի հյուսիսային երեք մարզերում՝ Տավուշում, Լոռիում և Շիրակում:

Հայաստանում ԵՄ գրասենյակի հաղորդագրության համաձայն, հայտերի ընդունման հայտարարությունը, այդ թվում նաև հայտերի ներկայացման մասին լրացուցիչ տեղեկատվությունը,  ներբեռնման ենթակա փաստաթղթերը, ինչպես նաև կոնտակտային տվյալները կարելի է գտնել armacad.am և այլ հարթակներում: Հետաքրքրված կազմակերպությունները կարող են հայտերը ներկայացնել մինչև 2020 թ. հունիսի 28-ը:

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Ն.Գ. Անդրեա Վիկտորինի  հավաստմամբ, Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը և քաղաքացիներին` կրոնավիրուսային համավարակի դեմ պայքարով պայմանավորված այս դժվարին շրջանում։ Համավարակի բռնկման առաջին օրերից մենք տրամադրել ենք շուրջ 92 մլն եվրո ընդհանուր աջակցություն՝  Կորոնավիրուսային համավարակի ազդեցության մեղմմանն ուղղված տարբեր աջակցության միջոցառումների և  ծրագրերի միջոցով։ Աջակցության թիրախում են մասնավորապես տնտեսության այն բնագավառները, որոնք ավելի ծանր հարված են կրել։ Խոցելիներից մեկը տուրիզմի բնագավառն է, և Եվրոպական միությունը,  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) հետ համատեղ, ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող (EU4Business)  «Նորարարական տուրիզմի զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում՝ մեկնարկում է «Covid-19-ի  պայմաններում  նորարարական տուրիզմին ուղղված նպատակային դրամաշնորհների մրցույթ»  հատուկ դրամաշնորհային սխեման, որի միջոցով  առաջարկում ենք շուրջ 300 հազար եվրո աջակցություն տուրիզմի բնագավառում գործունեություն իրականացնող հայաստանյան բիզնեսներին։    

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն, իր հերթին նշել է. «Ողջունում ենք և  մեր լիակատար աջակցությունն ենք  հայտնում այս տագնապալի ժամանակներում «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության ակտիվ դիրքորոշմանը՝ աջակցելու Հայաստանի զբոսաշրջության ոլորտին՝ հատուկ միջոցառման իրականացման միջոցով: «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի նպատակային դրամաշնորհային ծրագիրը» չափազանց կարևոր և անհրաժեշտ միջոցառում է, որը կլրացնի COVID-19-ի հետևանքով առաջացած մարտահրավերներին արձագանքելու Զբոսաշրջության կոմիտեի ջանքերը»:

Գերմանական միջազգային համագործակցության հայաստանյան գրասենյակի (GIZ) տնօրեն Աննե Դորիթ Քեմպայի ասելով, Եվրոպական միությունը և ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ իրականացվող ԵՄ-ն բիզնեսի համար  նախաձեռնության Նորարարական տուրիզմի դրամաշնորհային ծրագիրը նպատակ է հետապնդում աջակցել հայաստանյան զբոսաշրջության զարգացմանը հյուսիսային երեք մարզերում՝ դրամաշնորհներ տրամադրելով նորարարական նախագծերի համար, որոնց միջոցով  կկատարելագործվեն զբոսաշրջային ընկերությունների և ձեռներեցներիի առաջարկները, կբարձրանա ոլորտի արդյունավետությունն ու մրցունակությունը՝ այդպիսով, նպաստելով աշխատատեղերի պահպանմանը ոչ միայն զբոսաշրջության, այլ նաև  այլ ոլորտներում:

 «Նորարարական զբոսաշրջությանն ուղղված դրամաշնորհային ծրագրի նպատակն է օգնել Հայաստանի զբոսաշրջային ոլորտին մեղմել Covid-19-ի հետևանքները՝ ֆինանսական աջակցություն տրամադրելով Հայաստանի հյուսիսային երեք շրջաններում՝ Տավուշում, Լոռիում և Շիրակում զբոսաշրջության բնագավառում իրենց գործունեությունը ծավալող ընկերություններին և կոնսորցիումներին, սոցիալական ձեռնարկություններին, ՀԿ-ներին և հիմնադրամներին՝ իրականացնելու համար նորարարական նախագծեր՝ ստեղծած պայմաններին ավելի լավ ադապտացվելու և ներկայիս ճգնաժամից վերականգնվելու համար: 

ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմ  Հայաստանի համար»  նախագիծը «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի բաղադրիչներից մեկն է, որը համաֆինանսավորում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի ներքո: Ծրագիրը մեկնարկել է 2019 թ. նոյեմբերին և կշարունակվի մինչև 2023թ. ապրիլը: Ծրագիրը մաս է կազմում Եվրոպական միության «ԵՄ-ն բիզնեսի համար»  նախաձեռնության (www.eu4business.eu):

Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել նրանք, ովքեր մինչև ս.թ. հունիսի 28 - ը կներկայացնեն Տավուշում, Լոռիում և Շիրակում նորարարական զբոսաշրջության զարգացմանն ուղղված նախագծեր: Հայտերի ներկայացման մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել հետևյալ հղումով. https://armacad.info/2020-06-08--call-for-proposals-innovative-tourism-and-technology-development-forarmenia-giz-armenia