Նյութը՝ ԱՐՄԻՆՖՈ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԻՆՖՈ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-06-10 14:29
Հայաստանի կառավարությունն իր առջեւ հայրենական ավիափոխադրող ունենալու խնդիր է դնում
Հայաստանի կառավարությունն իր առջեւ հայրենական ավիափոխադրող ունենալու խնդիր է դնում։

Այս մասին հունիսի 10-ին խորհրդարանական հանձնաժողովներում 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին լսումների ժամանակ հայտարարել է  ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Նրա խոսքով ՝ երկամյա ժամկետը բավարար է համապատասխան ենթակառուցվածք ձեւավորելու համար, որը թույլ կտա տեղական ավիաընկերություններին հայտնվել շուկայում: Նախարարը հիշեցրել է հայկական ավիաընկերությունների՝ դեպի ԵՄ տարածք թռիչքների արգելքի վերաբերյալ Եվրահանձնաժողովի որոշման մասին՝  նշելով, որ մեղավորներ փնտրել կարելի է եւ պետք է, բայց այս հարցում ավելի կարեւոր է խնդրի գիտակցումը: Նա նշել է, որ առաջարկներ են պատրաստվում երկրի քաղավիացիայի զարգացման տեսլականի վերաբերյալ:

Ներկայումս ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, որը մտնում է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կազմի մեջ, աշխատում է առաջարկությունների մեծ փաթեթի մշակման ուղղությամբ, որոնք նախատեսում են համապատասխան քայլերի կիրառում: