Նյութը՝ ԱՐՄԻՆՖՈ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԻՆՖՈ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-06-10 14:34
Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի անհրաժեշտությունը
Հունիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեսակապի միջոցով աշխատանքային քննարկում է ունեցել Արտաքին գործողության եվրոպական ծառայության ...

Հունիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեսակապի միջոցով աշխատանքային քննարկում է ունեցել Արտաքին գործողության եվրոպական ծառայության (ԱԳԵԾ)՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինի ու Եվրոպական հանձնաժողովի՝ հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության՝ արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի հետ:

Տեսակոնֆերանսի ընթացքում կողմերը քննարկել են նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների հասցեագրման ուղղությամբ ՀՀ-ԵՄ համագործակցության հարցեր:

Զրուցակիցները անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության երկկողմ օրակարգին ու Արևելյան գործընկերության բազմակողմ ձևաչափին առնչվող հարցերի լայն շրջանակի: Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը Հայաստանում ընթացող բարեփոխումների իրականացման գործընթացի և կառավարության զարգացման օրակարգի առաջմղման գործում:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի անհրաժեշտությունը: