Նյութը՝ ԱՐՄԻՆՖՈ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԻՆՖՈ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-06-11 17:23
ԵՄ-ն վերահաստատում է իր հանձնառությունը աջակցել Հայաստանին՝ իրավունքի գերակայության ուղղությամբ բարեփոխումների օրակարգի իրականացման նպատակով
Եվրոպական միությունը շարունակում է իր ռազմավարական երկխոսությունը Հայաստանի հետ՝ ընթացիկ և ապագա համագործակցության շուրջ։

Այսօր Եվրահանձնաժողովի Եվրոպական հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի հետ համագործակցության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսը՝ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի մանսկացությամբ հանդիպել են ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ։

ԵՄ պաշտոնյաները գնահատել են արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի և ոստիկանության ոլորտների բարեփոխումների առաջխաղացման նպատակով ՀՀ կառավարության ընթացիկ ջանքերը։ ԵՄ-ն վերահաստատում է իր հանձնառությունը աջակցել Հայաստանին՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին համահունչ իրավունքի գերակայության ուղղությամբ բարեփոխումների օրակարգի իրականացման նպատակով։