Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-16 18:57
ԿԱՐԼՍԵՆԸ ՀԱՂԹԵԼ Է Clutch Chess International ԱՌՑԱՆՑ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հաղթանակ է տարել Clutch Chess International առցանց մրցաշարում:

Եզրափակիչում Կարլսենն 9,5:8,5 հաշվով առավելության հասավ  իր մրցակցի՝ ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանու Կարուանային: Եզրափակիչն անցկացվեց երկու օրում:

Մրցաշարին մասնակցում էր նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, ով կիսաեզրափակիչում մրցեց Կարլսենի հետ: Երկրորդ 6 պարտիաներում հայ գրոսմայստերը կրեց երկու պարտություն, իսկ 4 պարտիա ավարտեց ոչ-ոքի: Ընդհանուր գումարով Արոնյանը 6:12 հաշվով զիջեց մրցակցին: 

 

Մրցաշարին, որը բաղկացած էր 12 տուրից, մասնակցում էին նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լեյներ Դոմինգեսը, Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն: Մրցանակային ֆոնդը կազմում էր 265 հազար ԱՄՆ դոլար: