Նյութը՝ ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ ՓԲԸ-ի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-18 19:22
ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ. ԱՆՎՃԱՐ VISA ՎԻՐՏՈՒԱԼ` ԲԱՆԿԻ ՄՈԲԱՅԼ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՕԳՏԱՏԵՐԵՐԻՆ ԵՎ ԱԿՑԻԱ VISA ՎԻՐՏՈՒԱԼ ԲՈԼՈՐ ՔԱՐՏԱՊԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Կոնվերս Բանկն առաջարկում է առցանց հարթակներում բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ, այդ թվում՝ օնլայն տիրույթում գնումների նոր լուծումներ:

« Մենք կարևորում ենք մեր հաճախորդների հակահամաճարակային անվտանգությունը և առաջարկում բանկային գործարքները ու դրանց համար անհրաժեշտ ողջ գործիքակազմը տեղափոխել առցանց հարթակներ՝ ապահովելով նաև օնլայն   խանութներից գնումների անվտանգ ու շահավետ  տարբերակներ: Դրանցից մեկը  VISA վիրտուալ  հաշվից / քարտից օգտվելու հնարավորությունն է:  Կոնվերս Բանկի յուրաքանչյուր հաճախորդ, գրանցվելով նոր Մոբայլ հավելվածում, ստանում է այն անվճար և մասնակցում հունիսի 15-ից հուլիսի 14-ը իրականացվող ակցիային։ Դրա շրջանակում Բանկի   բոլոր VISA վիրտուալ  քարտապանները կարող են կատարել առցանց գնումներ և ստանալ մինչև  50․000 դրամի CashBack  ու մի շարք անակնկալներ» ,- ասել է  Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի ղեկավար Կարինա Վոլկովան: Ակցիայի շրջանակում անակնկալ է նախատեսվում նաև 5000 և ավելի դրամի միանվագ գնում կատարած յուրաքանչյուր 50-րդ հաճախորդի համար։

VISA վիրտուալ քարտը  ֆունկցիոնալ տեսանկյունից նման է Կոնվերս Բանկի մնացած այլ քարտատեսակներին: Այն ապահով է, հեշտ կառավարվող և հնարավորություն է տալիս  պարզ քայլերի միջոցով կատարել առցանց գնումներ՝ առանց « ավանդական» քարտ օգտագործելու: Իր հնարավորությունների, հարմարավետության և անվտանգության շնորհիվ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին VISA վիրտուալ քարտապանների թիվն աճել է մոտ 50 տոկոսով։

Անկանխիկ գործարքների օրական սահմանաչափի առավելագույն շեմն ըստ արժույթների հետևյալն է՝  1,000,000 ՀՀ դրամ, 3,000 ԱՄՆ դոլար, 2,000 եվրո, 100,000 ՌԴ ռուբլի: Տվյալ սահմանաչափերը հաճախորդի ցանկությամբ կարող են փոխվել:

VISA վիրտուալ  հաշիվ / քարտ կարող եք պատվիրել ցանկացած վայրից՝ առանց Բանկ այցելելու,   կատարելով ընդամենը մի քանի պարզ գործողություն Բանկի կայքում՝ https://conversebank.am/hy/order-virtual/:  Առցանց պատվերի դեպքում՝ մինչև հունիսի 30-ը, VISA վիրտուալ  հաշիվ/ քարտ կտրամադրվի անվճար՝ առանց սպասարկման վճարի:

Հիշեցնենք, այն հաճախորդին է տրամադրվում մեկօրյա ժամկետում: Անվտանգության նկատառումով քարտային տվյալների մի մասը ուղարկվում է  հաճախորդի էլ․ հասցեին, իսկ  մնացած մասը նա ստանում է SMS հաղորդագրության միջոցով:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: