Նյութը՝
Տեղադրվել է 2020-06-18 19:26
2020 թվականի երկրորդ քննաշրջանի դրսկեության ձևով (էքստեռն) ավարտական քննություններն անցկացվելու են հունիսի 19-ից հուլիսի 25-ը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2020 թվականի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման (երկրորդ քննաշրջան) աշխատակարգը և ժամանակացույցը :

2020 թվականի երկրորդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) քննություններն անցկացվելու են Երևանի թիվ 198 ավագ դպրոցում` 2020 թվականի հունիսի 19-ից հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ համաձայն ներքոնշյալ ժամանակացույցի:

Երևանի թ. 198 ավագ դպրոցի հասցեն՝ Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1:

Մանրամասների համար զանգահարել` 

(091) 19 56 10

(010) 66 72 50