Նյութը՝ Նարինե Գալստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-19 12:11
ՀԱՅՏՆԻ ԵՆ ՈՒԵՖԱ-Ի ԵՎՐՈՊԱՅԻ ԼԻԳԱՅԻ ԵՎ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՕՐԵՐԸ
Հունիսի 17-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-գրասենյակում կայացել է Գործադիր կոմիտեի հեռավար նիստը, որի ընթացքում որոշվել է 2019-2020թթ. ֆուտբոլի Եվրոպայի գավաթների չկայացած խաղերի անցկացման ձևաչափը։

Որոշման համաձայն՝ Չեմպիոնների լիգայի խաղարկությունը կվերսկսվի օգոստոսի 12-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։ Մասնակից ութ թիմերը մինի մրցաշարեր կանցկացնեն։ Վիճակահանությունը կկայանա հուլիսի 10-ին։ 1/4 եզրափակիչները և կիսաեզրափակիչները, սովորական երկուսի փոխարեն, կանցկացվեն մեկական հանդիպումով։ Եզրափակիչը կկայանա օգոստոսի 23-ին Լիսաբոնում։ Հիշեցնենք, որ նախնական որշման համաձայն այն պիտի կայանար Ստամբուլում։

Եվրոպայի լիգայի ընդհատված խաղերը կվերսկսվեն Գերմանիայում դարձյալ օգոստոսին։ Մրցաշարը կանցկացվի Քյոլն, Գելզենկիրխեն, Դյուսելդորֆ և Դույսբուրգ քաղաքներում: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 21-ին Քյոլնում: