Նյութը՝ ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-19 14:17
ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵՆ
Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին (15-րդ թողարկում)

Ժամանակի ընթացքում ի հայտ են գալիս նոր մասնագիտություններ ու մասնագետներ:

Oտար բառերի հայերեն համարժեքների այս ցանկում տեղ են գտել մասնագիտությունների անվանումներ։  Վաղուց հայտնի, ինչպես և նոր մասնագիտությունների մեծ մասն ունի հայերեն անվանում, սակայն դրանք հանիրավի անտեսվում և չեն գործածվում:

Հորդորում ենք մասնագիտությունը նշելիս գործածել հայերեն անվանումը։

  1. ալպինիստ – լեռնագնաց, լեռնարշավորդ
  2. անալիտիկ – վերլուծաբան
  3. անեսթեզիոլոգ – անզգայաբան
  4. աստրոլոգ – աստղաբան
  5. գիդ – զբոսավար, ուղեվար
  6. դեգուստատոր – համտեսող, համտես
  7. դերմատոլոգ – մաշկաբան
  8. դիպլոմատ – դիվանագետ
  9. էկոլոգ – բնապահպան
  10. էկոնոմիստ – տնտեսագետ
  11. էպիդեմիոլոգ  – համաճարակաբան, համաճարակագետ
  12. թեորետիկ – տեսաբան
  13. ինֆեկցիոնիստ –  վարակաբան
  14. իվենթ մենեջեր – միջոցառումների կազմակերպիչ, կազմակերպիչ
  15. լեկտոր – դասախոս
  16. կասիր – գանձապահ
  17. կարդիոլոգ – սրտաբան
  18. կոնսուլտանտ – խորհրդատու
  19. կո(ո)րդինատոր – համակարգող
  20. մարքեթոլոգ – շուկայագետ, շուկայաբան
  21. շտանգիստ – ծանրորդ
  22. պաթոլոգ – ախտաբան
  23. ռեանիմատոլոգ – վերակենդանացնող
  24. ռեժիսոր – բեմադրիչ
  25. ռեստավրատոր – վերականգնող
  26. սլեսար – փականագործ
  27. սպորտսմեն – մարզիկ
  28. ստիլիստ – ոճաբան, ոճագետ
  29. սուիցիդոլոգ – ինքնասպանագետ
  30. սուֆլյոր – հուշարար
  31. տրավմատոլոգ – վնասվածքաբան, արևմտահայերեն՝ բեկաբույժ
  32. տրեներ – մարզիչ
  33. փիար մենեջեր –  հանրային կապերի պատասխանատու
  34. փրոջեքթ մենեջեր – նախագծերի կառավարիչ, ծրագրերի ղեկավար
  35. ֆլորիստ – ծաղկահարդար, ծաղկաբույծ