Նյութը՝ ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-19 14:21
ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵՆ
ԱՇԽԱՐՀ-ն ու ԱՇԽԱՐ-ը մի Հ-ով են բաժանված

ԱՇԽԱՐՀ՝ նշանակում է՝ մատերիայի բոլոր ձևերի ամբողջություն որպես մի միասնություն: Այն տիեզերքի մի միավորն է, երկրագունդը՝ իր վրա գոյություն ունեցող բոլոր բաներով: 

ԱՇԽԱՐ՝ նշանակում է՝ ողբ, լաց կոծ: ԱՊԱՇԽԱՐԵԼ բառի հիմքում ընկած է ԱՇԽԱՐ-ը: Այդ պատճառով է, որ ԱՊԱՇԽԱՐԵԼ-ը, որ նշանակում է «զղջալ, մեղքը քավել, չարչարանք կրել», գրվում է առանց Հ-ի:

Որոշ ուսումնասիրողներ կարծում են, որ ԱՇԽԱՐՀ-ն առաջացել է ԱՇԽԱՐ բառից: