Նյութը՝ ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-19 14:24
ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵՆ
Շատերը դժվարանում են կողմնորոշվել, թե երբ պետք է գործածել ՇՆՈՐՀԻՎ բառը և երբ՝ ՊԱՏՃԱՌՈՎ-ը:

Շնորհը հատկանիշ է, որ մարդուն տրված է ի վերուստ: Ինչպես գիտենք ՇՆՈՐՀԻՎ-ը ՇՆՈՐՀ բառի գրաբարյան գործիական հոլովաձևն է: Դրա համար էլ այս կապը գործածվում է այն դեպքերում, երբ խոսքը դրական դրդապատճառի մասին է: Օրինակ՝ «Ուսուցչի ջանքերի շնորհիվ դասարանն արժանացավ մրցանակի»:
ՊԱՏՃԱՌՈՎ կապը ցույց է տալիս անցանկալի հետևանքի աղբյուրը կամ դրդապատճառը: Օրինակ՝ «Ուսուցչի անտեղյակության պատճառով դասարանը չմասնակցեց մրցույթին»:

Փորձենք մեր բերած օրինակներում նշված բառերը կիրառել մեկը մյուսի փոխարեն, և կստանանք անհեթեթ մտքեր: