Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-06-19 22:59
ԼԵՀԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿ ՏԵՂԱՓՈԽՈՂ ԻՆՔՆԱԹԻՌԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հունիսի 19-ին վայրէջք է կատարել Լեհաստանից Հայաստան բժշկական պարագաների խմբաքանակ տեղափոխող ինքնաթիռը։

Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար լեհական «Միջազգային համերաշխության հիմնադրամ»-ի (International Solidarity Fund) տրամադրած աջակցությունը Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը Լեհաստանի անունից փոխանցեց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին: