Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-20 22:34
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՍՊԱՆԻԱՆ ՄԻԼԻԱՐԴՆԵՐ ԿԾԱԽՍԻ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը համավարակի հետևանքով տուժած զբոսաշրջության ոլորտը «փրկելու» համար հատկացրել է 4.25 մլրդ եվրո:

«Իսպանիան պատրաստ է զբոսաշրջիկների ընդունել: Աշխարհում այս ոլորտում մենք առաջատար ենք, և յուրաքանչյու քայլ, որ մենք կստանձնենք, կլինի անվտանգ»,- նշել է Սանչեսը:

Ծրագրի մանրամասները դեռևս հայտնի չեն, բայց Իսպանիայի վարչապետը նշել է, որ կանխիկ գումարներ կուղղվեն մի քանի ոլորտների` ներառյալ շուկայավարում, իջեցված հարկեր ավիաընկերությունների համար և «զբոսաշրջության ուսումնասիրման կենտրոն»-ի ստեղծում:

Զբոսաշրջությունն Իսպանիայի տնտեսության համար կենսական կարևորություն ունեցող ոլորտ է, որը կազմում է նրա տնտեսության ավելի քան 12%-ը: Այցելուների թիվը մեծացնելու համար հուլիսի 1-ից կառավարությունը թույլ կտա արտասահմանյան այցելուներին մուտք գործել երկիր՝ առանց երկշաբաթյա ինքնամեկուսացման: