Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-20 22:46
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՍՔԵՅԹ¬-ՊԱՐԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ․ ԱՅՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆՎԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ
Երևանի կենտրոն վարչական շրջանում մինչև 2020 թվականի հոկտեմբեր ամիսը շահագործման կհանձնվի Օղակաձև զբոսայգում կառուցվող սքեյթ¬-պարկը։

«Ուկրաինայի հայ համայնքն առաջարկությամբ դիմել էր Երևանի քաղաքապետին, որպեսզի սոցիալական բաղադրիչով ծրագիր իրականացնի։ Մենք կանգ էինք առել սքեյթ­-պարկի գաղափարի վրա, ինչի մասին փետրվարին համաձայնագիր ստորագրվեց։ Այդ ժամանցի վայրը գտնվելու է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ՝ Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում»,- նշեց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ կորոնավիրուսային հիվանդության պատճառով կառուցման աշխատանքները հետաձգվել էին, սակայն այժմ դրանք արդեն մեկնարկել են, և սքեյթ­պարկը հոկտեմբերին կհանձնվի շահագործման։

Պողոսյանը նաև ընդգծեց, որ առաջիկայում կսկսեն Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածի բարեկարգման աշխատանքներ, որը գտնվում էր ամենաանմխիթար վիճակում։

«Արդեն մրցույթ է հայտարարվել, ունենք շահող ընկերություն և համայնքի միջոցներով կբարեկարգվի այգու ողջ 6-րդ հատվածը։ Այստեղ կկառուցվեն ճեմուղիներ, կապահովվի ավելի լավ լուսավորություն, կանցկացվի ոռոգման համակարգ, կամրացվեն և կարդիականացվեն Գետառի բաց հատվածի հենապատերը»,- հայտնեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը և հավելեց, որ բարեկարգման համար համայնքային բյուջեից հատկացվել է մոտ 140 մլն դրամ։

Երևանի կենտրոնում իրականացվելու է ևս մեկ հետաքրքիր ծրագիր՝ բարեկարգվելու է Սարյանի այգին։

Կենտրոն վարչական շրջանի երեք բակում նախատեսվում է կառուցել նաև խաղադաշտեր, դրանք այս պահին գտնվում են նախագծային փուլում։