Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ՓՅՈՒՆԻԿ ՖԱ
Տեղադրվել է 2020-06-19 22:55
ՄԻՐԱՆՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԿԱՐԻԵՐԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ «ԶԱՐՅԱ»-ՈՒՄ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Երևանի «Փյունիկ»-ի նախկին ֆուտբոլիստը Արթուր Միրանյանով հետաքրքրված են Ուկրաինայում:

Այս մասին գրում է zarya.lg.ua -ը: Միրանյանի ծառայություններով հետաքրքրված է «Զարյա»-ն:

Ավելի վաղ պաշտոապես հայտնի էր դարձել, որ Միրանյանը հեռացել է «Փյունիկ»-ից: Արթուր Միրանյանը «Փյունիկ» էր վերադարձել 2018թ. փետրվարին և վերադարձից հետո անցկացրած 34 խաղում դարձել 14 գոլի հեղինակ։ 

Ընդհանուր առմամբ «Փյունիկի» մարզաշապիկով Միրանյանն անցկացրել է 46 խաղ և դարձել 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

«Զարյա»-ն Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակում 4-րդն է: