Նյութը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԵՔ վարչության
Լուսանկարները՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԵՔ վարչության
Տեղադրվել է 2020-06-21 17:12
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ
Հունիսի 19-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, որը համակարգում է նաև երիտասարդության ոլորտը, հանդիպեց Հայաստանում Եվրոպական միության «Erasmus+ երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի գործունեությունն իրականացնող Գյուրմրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանի ու ծրագրի ղեկավար Մարիամ Ղարագյոզյանի հետ:

Ա. Նաջարյանը ներկայացրեց Հայաստանում «Erasmus+ երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի գործունեությունը, վերջինիս առաքելությունը և ձեռքբերումները: 

Նախարարի տեղակալը կարևորեց տեղեկատվական կենտրոնի դերակատարությունը երիտասարդական միջազգային համագործակցության, «Էրազմուս+Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի կողմից ընձեռվող հնարավորությունների մասին տեղեկատվության տարածման գործում: Նա նշեց, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատրաստակամ է աջակցելու Գյումրու ԵՆԿ ՀԿ-ին՝ իրականացնելու Հայաստանում տեղեկատվական կենտրոնի գործունեությունը՝ ապահովելու նպատակով ԵՄ միջազգային երիտասարդական ծրագրերի հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության  տարածումն ու հասանելիության ապահումը  շահառուների համար։

ԵՆԿ-ի ներկայացուցիչները ներկայացրեցին նաև իրենց կազմակերպության գործունեության ուղղությունները, իրականացված և ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև համագործակցությունը երիտասարդական ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի հետ:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը  և արտաքին կապերի բաժնի պետ Անգելինա Հովհաննիսյանը:

Հանդիպման ընթացքւմ երկուստեք կարևորվեց ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության գործընթացներում պետության և հասարակական կազմակերպությունների ջանքերի մեկտեղումը, Հայաստանում երիտասարդական աշխատանքի զարգացումը,  երիտասարդական աշխատողի մասնագիտական ճանաչումն ու ոլորտի շարունակական զարգացումը։

Կողմերը պատրաստակամություն հայտնեցին խորացնել համագործակցությունը ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ծրագրերի շրջանակներում։