Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործունեության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործունեության
Տեղադրվել է 2020-06-22 17:35
«ՈՒՐԲԱԹՕՐՅԱ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ» ՀԱՄԵՐԳԱՇԱՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿՀՆՉԻ ՎԵԲԵՐԻ ԿԼԱՐՆԵՏԻ ԿՎԻՆՏԵՏԸ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները, մայիսի 29-ից սկսած, հանդես են գալիս «Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ» առցանց համերգաշարով:

Սպասվող ուրբաթ՝ հունիսի 26-ին, նախագծի շրջանակում ելույթ է ունենալու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմը՝

գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Նվագախումբը ներկայացնելու է Կարլ Մարիա ֆոն Վեբերի Կլարնետի կվինտետը:

Կլարնետահարն է Արսեն Գրիգորյանը, 1-ին ջութակը՝ Կարմեն Թոսունյանը, 2-րդ ջութակը Վահե Փարսադանյանը, ալտահարը՝ Յանա Դարյանը, իսկ թավջութակահարը՝ Միքայել Նավասարդյանը: