Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-06-22 11:49
ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲՆ ԱՌՑԱՆՑ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԲՈՐՈԴԻՆԻ ԹԻՎ 2 «ԴՅՈՒՑԱԶՆԱԿԱՆ» ՍԻՄՖՈՆԻԱՆ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն առաջարկում է հունիսի 25-ին՝ ժամը 20:00-ին, միանալ առցանց ցուցադրությանը և տանն ունկնդրել Ալեքսանդր Բորոդինի թիվ 2 «Դյուցազնական» սիմֆոնիան։

Համերգը ղեկավարել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Առցանց ցուցադրության հատուկ հյուրերն են «ԴասA» կրթամշակութային նախագծի մասնակիցները։

Ցուցադրությանը հնարավոր է հետևել նաև «DAS A» հավելվածի միջոցով։
Android: http://bit.ly/2v5Jo3r
iOS: https://apple.co/2TDjyNX

Պատանիների մշակութային կրթությանն ուղղված «ԴասA» նախագիծը միտված է կրթության բնագավառում նոր մոտեցումներով հանդես գալուն, ինչի շնորհիվ պատանիների շրջանում կհանրայնացվի դասական, ազգային արվեստը, կսերմանվեն բարձր արժեքներ: