Նյութը՝ Էջմիածնի քաղաքապետարանի
Լուսանկարները՝ Էջմիածնի քաղաքապետարանի
Տեղադրվել է 2020-06-22 18:17
ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՆՈՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ ԿԲԱՑՎԻ
Էջմիածնի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ պատրաստվում են Տերյան թաղամասի նոր մարզադպրոցի բացմանը:

«Համավարակի աճի տեմպի նվազման դեպքում արդեն սեպտեմբերին կկարողանանք գործարկել նորակառույց սպորտդպրոցը:

Այս ընթացքում աշխատանքներ են իրականացվում լողավազանը սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու և դպրոցը մարզագույքով կահավորելու ուղղությամբ:

Լողավազանի սանիտարահիգիենիկ մաքրությունն ապահովելու համար արդեն իսկ ձեռք է բերվել ռոբոտ-փոշեկուլ, ընթացքի մեջ է հզոր

 ախտահանիչ սարքի ձեռբերման գործընթացը:

Ըստ նախատեսածի, սկզբնական շրջանում այստեղ պարապմունքները կանցկացնեն ըմբշամարտի և շախմատի խմբերը:

Սպորտի և ակտիվ ժամանցի սիրահարների համար քաղաքապետարանը եւս մեկ լավ նորություն ունի. նոր մարզադպրոցին կից ներդրումային ծրագրով նախատեսվում է կառուցել նորարարական ժամանցային սպորտաձեւերի կենտրոն՝ էլեկտրոմոտոբայքերի «Motorangers» ուսումնա-մարզչական ակումբ, որի էսքիզները կարող եք տեսնել կից լուսանկարներում:

Ներդրումային ծրագրով նախատեսված այս կենտրոնը քաղաքային ակտիվ սպորտային և ժամանցային կյանքին նոր շունչ հաղոդող բացառիկ խթան կհանդիսանա: Այն հետաքրքիր է ոչ միայն ընտանեկան ժամանցի և պրոֆեսիոնալ մարզումների, այլ նաև տուրիստական խմբերի այցելությունների համար»,- ասված է Էջմիածնի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում: