Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-24 19:24
ԿՄԵԿՆԱՐԿԻ ԳՅՈՒՄՐԻԻ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՅԳՈՒ» ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը հուլիսի սկզբին մեկնարկ կտա Գյումրու Բարեկամության այգու ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի ճարտարապետական լուծումների մշակման միջազգային բաց մրցույթին:

Հիմնադրամից հայտնեցին, որ մրցույթը Գյումրիի համալիր զարգացման և վերականգման ծրագրի մասն է, որն իրականացվում է IDeA հիմնադրամի «Հայաստան¬2020ե նախաձեռնության շրջանակում: Վերականգնված այգին ոչ միայն կդառնա նոր հանրային վայր գյումրեցիների և քաղաքի հյուրերի համար, այլև բարեկամության և երախտագիտության խորհրդանիշ՝ ուղղված բոլոր այն երկրներին, որոնք 1988 թվականիի ավերիչ երկրաշարժից հետո օգնության ձեռք մեկնեցին քաղաքի վերականգնմանը:

Մրցույթը հնարավորություն կընձեռի ներգրավել պրոֆեսիոնալների ամբողջ աշխարհից՝ մշակելու այգու ենթակառուցվածքի տարրերի ճարտարապետական լուծումներ: Ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու մասնագետները կդառնան Հայաստանում առաջին ժամանակակից հանրային տարածքի ստեղծման համահեղինակներ և կօգնեն մշակել այգու ճարտարապետական դիզայնը: 

Հայտերը կընդունվեն 2020 թվականիի հուլիսի 1-29-ը: Մրցույթի նորություններին ծանոթանալու համար հետևեք https://gyumri-park.codics.solutions/