Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-24 19:50
ՖՈՆՍԵԿԱՆ ԽՈՍԵԼ Է ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԱՊԱԳԱՅԻՑ
Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի կարծիքով մայրաքաղաքային թիմը Մխիթարյանին թիմում պահելու լավ հնարավորություն ունի:

«Բոլորն էլ գիտեն, որ «Ռոմա»-ն ուզում է թիմում պահել Սմոլինգին և Միկին: Ես այն կարծիքին եմ, որ ակումբը լավ հնարավորություններ ունի դրա համար: Կարևորն այն է, որ ֆուտբոլիստները կենտրոնան առաջիկա խաղի վրա»:

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 27-րդ տուրում «Ռոմա»-ն Օլիմպիական մարզադաշտում կընդունի «Սամպդորիա»-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: Այժն «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 5-րդն է:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանի սկզբում «Արսենալ»-ից վարձավճարով տեղափոխվել է «Ռոմա»: Ֆուտբոլիստն այս ընթացքում դարձել է 6 գոլի և 3 գոլայինփոխանցման հեղինակ: