Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-24 19:54
ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԽԱՂԱԴԱՇՏ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒՆ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառմամբ անդրադարձել է «գայլերի» առաջիկա խաղին:

«Ամեն ինչ պատրաստ է խաղադաշտ վերադառնալուն»,-ֆեյսբուքի իր էջում գրել է Մխիթարյանը: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 27-րդ տուրում «Ռոմա»-ն Օլիմպիական մարզադաշտում կընդունի «Սամպդորիա»-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: Այժն «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 5-րդն է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և  «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել ակումբի առաջիկա հանդիպումը: Մխիթարյանի մասնակցությունը հարցականի տակ է, քանի որ կիսապաշտպանը մկանային հոգնածություն ունի, սակայն արդեն իսկ մարզում է անցկացրել ընդհանուր խմբի հետ: