Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-06-26 12:53
ԱՐՏԱՇԱՏԻ ԹԱՏՐՈՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՎԵՐՍԿՍԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԸ
Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ստեղծագործական կազմը հունիսի սկզբից վերսկսել է ստեղծագործական աշխատանքները` խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները։

Համապատասխան թույլտվության դեպքում առաջիկայում նախատեսվում է բացօթյա բեմահարթակից հանդիսատեսին ներկայացնել Համո Սահյանի պոեզիան:
Ինչպես ասվում է թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում զետեղված գրառման մեջ, պոեզիայի ժանրը այս անգամ հատուկ է ընտրվել, որպեսզի հնարավոր լինի բացառել բեմում մեծ թվով դերասանների ներգրավվածությունը, հետևաբար նաև կոնտակն ու վարակի հետագա տարածումը։

Հարմարվելով ժամանակի թելադրանքին՝ ստեղծագործական կազմը այս ընթացքում թատրոնի ետնաբակում մի քանի հոգիանոց խմբերով փորձեր է անում, որպեսզի դերասանները մարզավիճակում լինեն, և հնարավորինս կանխվի համաճարակային իրավիճակի բացասական ազդեցությունը թատրոնի գործունեության վրա։