Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-26 13:04
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԼԲԱՆԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Հայաստանի և Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի երկու երկրների ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Խաղը կկայանա հոկտեմբերի 7-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: 

Հայաստանի և Ալբանիայի ազգային հավաքականները մինչ այս հանդիպել են 5 անգամ: 1 խաղում հաղթելէ Հայաստանի ազգային հավաքականը, 1 խաղ ավարտվել է ոչ-ոքի, 3 անգամ էլ հաջողության է հասել Ալբանիայի ընտրանին: