Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-06-26 17:57
ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԸ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԲԱՐԵՎՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ
Հովհ. Թումանյանի անվան Պետական տիկնիկային թատրոնի երիտասարդ դերասանները նախաձեռնել են «Երաժշտական ողջույն» ծրագիրը, որի շրջանակում երգով բարևում են այլ թատրոններում աշխատող իրենց գործընկերներին:

Ողջույնի տեսանյութը զետեղված է թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: Թատրոնի դերասաններն իրենց առաջին  ողջույնն են ուղարկել Սոս Սարգսյանի անվ. Համազգային թատրոնին:

«Առաջարկում ենք հերթականությամբ թատրոնից թատրոն ուղարկել ձեր ողջույնը: Ողջույնի ձևն ազատ է:

Մենք բոլորս մի ընտանիք ենք: Կեցցե´ հայ թատրոնը և նրա ապագան»,-ասվում է տեսանյութին կից գրառման մեջ: