Նյութը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի
Լուսանկարները՝ Հայաստանի ազգային արխիվի
Տեղադրվել է 2020-06-27 10:25
«ՎԻԵՏՆԱՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՆՈՒՄ Է ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ-ԱՐՇԱՎԻՆ
«Վիետնամ-Հայաստան բարեկամություն» ընկերակցությունը միանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք-արշավին՝ նվիրաբերելով 5000 ԱՄՆ դոլար։

Ընկերակցության վիետնամցի շուրջ 1000 անդամները դեռևս խորհրդային տարիներին կրթություն են ստացել մեր երկրի համալսարաններում և Վիետնամ վերադառնալուց հետո ոչ միայն չեն մոռացել Հայաստանը, այլև՝ մշտական կապ են պահպանում ու սերտ համագործակցում են Հանոյում ՀՀ դեսպանության հետ։

Այս նախաձեռնությունն իրականություն է դարձել Վիետնամում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանի շնորհիվ։

 

Միացի՛ր համահայկական այս ձեռնարկին` www.himnadram.org/hy: