Նյութը՝ Քաղաքականության հետազոտական կենտրոնի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-29 12:44
ՎԻՇԵԳՐԱԴՅԱՆ ՔԱՌՅԱԿԻ ՓՈՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Նախագծի նպատակը Հայաստանի կառավարության կողմից կարևորվող, ինչպես նաև Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով առաջնահերթ համարվող որոշ ոլորտներում բարեփոխումներին նպաստելն է:

Նախագիծը ներառում է 5 ոլորտ.

  • Կենտրոնական Եվրոպայի երկրների քաղաքականությունն ու Արևելյան գործընկերության շրջանակում բարեփոխումներին օժանդակելը,
  • անվտանգության ոլորտի բարեփոխում,
  • առողջապահություն և սոցիալական քաղաքականություն,
  • այլընտրանքային էներգետիկայի զարգացում,
  • ՏՏ ոլորտ, էլեկտրոնային կառավարում և տեղեկատվական հասարակություն:

Կենտրոնական Եվրոպայի երկրների քաղաքականությանը կանդրադառնանք Վիշեգրադյան քառյակի բոլոր երկրները ներկայացնող փորձագետների հետ 2 ժամանոց օնլայն սեմինարների ընթացքում: Սկսած սեպտեմբերից, մյուս թեմաներից յուրաքանչյուրի վերաբերյալ տեղի կունենա երեքական սեմինար, իսկ այնուհետև՝ քննարկում հայ պաշտոնյաների ու փորձագետների մասնակցությամբ: Սեմինարների աշխատանքային լեզուն անգլերենն է, իսկ եզրափակիչ քննարկումների՝ հայերենը:

 

Աշնանից քննարկվելիք թեմաների վերաբերյալ համապարփակ վերլուծություններ ու քաղաքականության առաջարկներ նախապատրաստելու համար պլանավորվում է նաև անցկացնել մրցույթ (վերլուծությունները պետք է լինեն հայերեն, հեղինակները կվարձատրվեն):

Բացի այդ, երիտասարդ փորձագետները յուրաքանչյուր թեմային վերաբերող բոլոր 4 միջոցառումներին մասնակցելու ու 3-5 էջի սահմաններում հոդվածներ նախապատրաստելու դեպքում կարող են ստանալ մասնակցության հավաստագրեր։

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք հետևել Քաղաքականության հետազոտական կենտրոնի կայքին:

Հուլիսի 3-ին ժ. 12:00 Zoom հավելվածի միջոցով կկայանա «Արևելյան գործընկերություն. հայացք Լեհաստանից» սեմինարը: Զեկույցով հանդես կգա Res Publica հիմնադրամի նախագահ, «Visegrad Insight» հանդեսի գլխավոր խմբագիր Վոյչեխ Պշիբիլսկին: Քննարկմանը կմասնակցեն հայ և օտարերկրացի փորձագետներ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ: Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել.https://forms.gle/U9jKeSH1dMHZK1Y49:

Գործընկերների ու ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել https://centreforpolicystudies.org/Visegrad կայքէջը, իսկ հետագա միջոցառումների մասին տեղեկանալու համար նաև հետևել ՔՀԿ-ին ֆեյսբուքում ու թվիթերում:

 

Ծրագրի առաջին թեմայի վերաբերյալ մյուս 3 սեմինարները նախատեսվում է անցկացնել հուլիսի 10-ին, 17-ին և 24-ին: