Նյութը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 2020-06-29 18:00
«ԱՇԽԱՐՀԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ ԵՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՑԱՆՑ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿԻՑՆ ԱՌԱՋԻՆՆ Է
Բելառուսի Հանրապետությունում անցկացված «Աշխարհի երեխաները բարեկամներ են» խորագրով մանկական նկարի 7-րդ միջազգային առցանց մրցույթի 14-16 տարեկանների խմբում Հայաստանը ներկայացրած մասնակիցը՝ Անժելա Պապիկյանը, գրավել է առաջին հորիզոնականը:

 Նա  Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի մանրանկարչության խմբակի սան է. այն ղեկավարում է մանրանկարիչ Վարդևար Շամամյանը: 

Մրցույթին մասնակցելու համար հատուկ հարվեր էինք  ստացել, ու, Անժելայից բացի, ևս 14 սան՝ կիրառական արվեստի տարբեր ճյուղեր ներկայացնող, մասնակցել են այդ մրցույթին, բայց լավագույնը ճանաչվել է Անժելայի աշխատանքը:

Մրցույթին մասնակցել են աշխարհի 27 երկրների 4500 պատանի նկարիչներ։ Մրցույթի ցուցահանդեսի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել հունիսի 1-ին՝ Բելառուսի Հանրապետության Գեղարվեստի ազգային թանգարանում: