Նյութը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության
Լուսանկարները՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվական գործակալության
Տեղադրվել է 2020-06-30 13:37
ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 29-ին ստորագրել «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքը,

ըստ որի՝ նախատեսվում է բացառություն սահմանել հայտարարված արտակարգ կամ ռազմական դրության ժամանակահատվածի համար և հնարավորություն ընձեռել Կառավարությանը՝ ստեղծված պայմաններում փոփոխություններ և լրացումներ կատարել բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում: